24 ნოემბერი, კვირა, 2024

Հարցի ուսուցման պլան

spot_img

Դասարան՝ III

Թեմա՝ Պարբերական հաջորդականություն

Ժամանակը՝ մեկ դասաժամ

Ակտիվության նպատակը՝ աշակերտը կարողանա

  • տարբեր ձևերով տրված պարբերական հաջորդականություններից ընտրել միևնույն կարգով կազմված հաջորդականությունները,
  • ըստ մեկ տիպի առարկաներից կազմված հաջորդականության՝ կազմել հաջորդականություն նույն կանոնի համաձայն, կիրառելով  այլ տիպի առարկաներ։

Նախնական գիտելիք՝ աշակերտը կարող է պարբերական հաջորդականության մեջ առանձնացնել հաջորդականության պարբերությունը (ամենափոքր կրկնվող հատվածը)

Դասարանի կազմակերպման ձևը՝ ամբողջ դասարան, զույգեր, անհատական։

Անհրաժեշտ ռեսուրսներ՝ ակնոց, հավելված, տետր,գրիչ, գունավոր թղթերից կտրած երկրաչափական պատկերներ, պրոյեկտոր

Հարցի ուսուցման փուլերը

I – նախապես

Ակտիվություն №1

Ուսուցիչը պրոյեկտորի միջոցով (կամ տպած) ցույց է տալիս աշակերտներին հավելվածի (հավելված №1) նկարները, որոնք պարբերական հաջորդականությամբ են պատկերված և խնդրում է, որ  յուրաքանչյուր հաջորդականության համար առանձնացնեն հաջորդականության պարբերությունը:

Յուրաքանչյուր դեպքի համար ուսուցիչը հարցնում է աշակերտներին․

  • Ընդամենը քանի՞ անդամ կա հաջորդականության մեջ:
  • Ընդամենը քանի՞ տարբեր անդամներ կան հաջորդականության մեջ: Որքա՞ն է տրված հաջորդականության պարբերությունը:
  • Հաջորդականության ո՞ր մասն է կրկնվում։
  • Ինչի՞ է հավասար պարբերության երկարությունը։

II – ընթացքում

Ակտիվություն 2

Ուսուցիչը պրոյեկտորի օգնությամբ աշակերտներին է ներկայացնում հավելված №2-ը: Աշակերտները պետք է որոշեն, թե տրված երեք հաջորդականություններից որ երկուսն են ենթարկվում հաջորդականության անդամների դասավորության միևնույն կարգին, այսինքն՝ դրանցից ո՞ր երկուսը ունեն նման պարբերություններ։

Յուրաքանչյուր դեպքի համար ուսուցիչը հարցնում է աշակերտներին․

  • Քանի՞ տարբեր անդամ կա յուրաքանչյուր հաջորդականության մեջ:
  • Ո՞րն է տրված առաջին հաջորդականության պարբերությունը։ Ինչի՞ է հավասար դրա պարբերության երկարությունը:
  • Ո՞րն է տրված երկրորդ/երրորդ հաջորդական պարբերությունը: Ինչի՞ է հավասար դրա պարբերության երկարությունը:
  • Ո՞ր երկու հաջորդականություններն են նման: Ո՞րն է տարբերվում մյուսներից: Ինչո՞վ է տարբերվում։

Ակտիվություն 3

Ուսուցիչը պրոյեկտորի օգնությամբ աշակերտներին է ներկայացնում հավելված № 3-ը: Աշակերտները պետք է ուսումնասիրեն տրված հաջորդականությունը և հետո մտածեն, թե արդյոք ստորև բերված երկրաչափական պատկերներով կարող են կազմել պարբերական հաջորդականություն, որը կհամապատասխանի նույն կանոնին, ինչ վերը նշվածը:

Ենթադրություններ հայտնելուց հետո, գունավոր թերթիկներից նախապես կտրված երկրաչափական պատկերներով, աշակերտները պետք է նույն ձևով կազմեն տրված պարբերական հաջորդականությունները։

Յուրաքանչյուր առաջադրանքի համար ուսուցիչը կարդում է հաջորդականության պարբերությունը և դրա երկարությունը:

Ուսուցիչը կիրառում է զարգացնող գնահատման հեշտ մեթոդներից մեկը և ստուգում է աշակերտների կողմից հարցի յուրացման մակարդը։ Անհրաժեշտության դեպքում աշակերտներին տալիս է պարզաբանող հարցեր և տրամադրում կառուցողական հետադարձ կապ։ Փորձում է հաշվի առնել աշակերտների բացահայտված կարիքները և համապատասխան կերպով արձագանքել դրանց՝ փոփոխություններ կատարելով ուսուցման մեջ:

Ակտիվություն №4

Ուսուցիչը պրոյեկտորի միջոցով աշակերտներին է ներկայացնում հավելված №4-ը և բաժանում հաշվելու պարագաներ։

Աշակերտները տրված յուրաքանչյուր հաջորդականության համար հաշվելու պարագաներով նույն կարգով պետք է կազմեն  պարբերական հաջորդականություն: Յուրաքանչյուր առաջադրանքից հետո կողք կողքի նստած աշակերտները ստուգում են միմյանց աշխատանքները: Եթե ​​սխալ է հայտնաբերվում, ուսուցիչը ներգրավվում է գործընթացում և օգնում է նրանց՝ հարցեր տալով:

III – հետո

Ակտիվություն №5

Ուսուցիչն աշակերտներին խնդրում է հաշվելու պարագաներով կազմել (կամ նկարել).

  • Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն երկու տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 3 է։
  • Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն երեք տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 4 է։
  • Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն երեք տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 5 է։
  • Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն չորս տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 5 է։

Յուրաքանչյուր հրահանգ ավարտելուց հետո աշակերտների զույգերը ստուգում են միմյանց աշխատանքը և համեմատում, թե արդյոք նրա և դասընկերոջ կողմից ստեղծված հաջորդականությունները ենթարկվո՞ւմ են նույն կանոնին:

Ակտիվություն №6

Ուսուցիչը հանձնարարում է աշակերտներին իրենց աշխատանքային տետրերում նկարել պարբերական հաջորդականությունը, որտեղ պարբերության երկարությունը և ձևը իրենց ցանկությամբ պետք է ընտրեն։

Երբ բոլորն ավարտում են հաջորդականության ստեղծումը, ուսուցիչն աշակերտներին խնդրում է զույգերով փոխանակել իրենց տետրերը, այնուհետև զույգերն արդեն հաշվելու պարագաներով  ստեղծում են նույն պարբերական հաջորդականությունը:

Ուսուցիչը ստուգում է աշակերտների աշխատանքները։ Փայտամած է տրամադրում այն աշակերտներին, ովքեր սխալ են կատարել առաջադրանքը:

Հավելված 1

 

Հավելված 2

Հավելված 3

Կիրառելով հետևյալ պատկերները կարելի՞ է կազմել նմանատիպ հաջորդականություն։

 

Կիրառելով հետևյալ պատկերները կարելի՞ է կազմել նմանատիպ հաջորդականություն։

მკითხველთა კლუბი

ბლოგი

კულტურა

უმაღლესი განათლება

პროფესიული განათლება

მსგავსი სიახლეები