Դասարան՝ III
Թեմա՝ Պարբերական հաջորդականություն
Ժամանակը՝ մեկ դասաժամ
Ակտիվության նպատակը՝ աշակերտը կարողանա
- տարբեր ձևերով տրված պարբերական հաջորդականություններից ընտրել միևնույն կարգով կազմված հաջորդականությունները,
- ըստ մեկ տիպի առարկաներից կազմված հաջորդականության՝ կազմել հաջորդականություն նույն կանոնի համաձայն, կիրառելով այլ տիպի առարկաներ։
Նախնական գիտելիք՝ աշակերտը կարող է պարբերական հաջորդականության մեջ առանձնացնել հաջորդականության պարբերությունը (ամենափոքր կրկնվող հատվածը)
Դասարանի կազմակերպման ձևը՝ ամբողջ դասարան, զույգեր, անհատական։
Անհրաժեշտ ռեսուրսներ՝ ակնոց, հավելված, տետր,գրիչ, գունավոր թղթերից կտրած երկրաչափական պատկերներ, պրոյեկտոր
Հարցի ուսուցման փուլերը․
I – նախապես
Ակտիվություն №1
Ուսուցիչը պրոյեկտորի միջոցով (կամ տպած) ցույց է տալիս աշակերտներին հավելվածի (հավելված №1) նկարները, որոնք պարբերական հաջորդականությամբ են պատկերված և խնդրում է, որ յուրաքանչյուր հաջորդականության համար առանձնացնեն հաջորդականության պարբերությունը:
Յուրաքանչյուր դեպքի համար ուսուցիչը հարցնում է աշակերտներին․
- Ընդամենը քանի՞ անդամ կա հաջորդականության մեջ:
- Ընդամենը քանի՞ տարբեր անդամներ կան հաջորդականության մեջ: Որքա՞ն է տրված հաջորդականության պարբերությունը:
- Հաջորդականության ո՞ր մասն է կրկնվում։
- Ինչի՞ է հավասար պարբերության երկարությունը։
II – ընթացքում
Ակտիվություն № 2
Ուսուցիչը պրոյեկտորի օգնությամբ աշակերտներին է ներկայացնում հավելված №2-ը: Աշակերտները պետք է որոշեն, թե տրված երեք հաջորդականություններից որ երկուսն են ենթարկվում հաջորդականության անդամների դասավորության միևնույն կարգին, այսինքն՝ դրանցից ո՞ր երկուսը ունեն նման պարբերություններ։
Յուրաքանչյուր դեպքի համար ուսուցիչը հարցնում է աշակերտներին․
- Քանի՞ տարբեր անդամ կա յուրաքանչյուր հաջորդականության մեջ:
- Ո՞րն է տրված առաջին հաջորդականության պարբերությունը։ Ինչի՞ է հավասար դրա պարբերության երկարությունը:
- Ո՞րն է տրված երկրորդ/երրորդ հաջորդական պարբերությունը: Ինչի՞ է հավասար դրա պարբերության երկարությունը:
- Ո՞ր երկու հաջորդականություններն են նման: Ո՞րն է տարբերվում մյուսներից: Ինչո՞վ է տարբերվում։
Ակտիվություն № 3
Ուսուցիչը պրոյեկտորի օգնությամբ աշակերտներին է ներկայացնում հավելված № 3-ը: Աշակերտները պետք է ուսումնասիրեն տրված հաջորդականությունը և հետո մտածեն, թե արդյոք ստորև բերված երկրաչափական պատկերներով կարող են կազմել պարբերական հաջորդականություն, որը կհամապատասխանի նույն կանոնին, ինչ վերը նշվածը:
Ենթադրություններ հայտնելուց հետո, գունավոր թերթիկներից նախապես կտրված երկրաչափական պատկերներով, աշակերտները պետք է նույն ձևով կազմեն տրված պարբերական հաջորդականությունները։
Յուրաքանչյուր առաջադրանքի համար ուսուցիչը կարդում է հաջորդականության պարբերությունը և դրա երկարությունը:
Ուսուցիչը կիրառում է զարգացնող գնահատման հեշտ մեթոդներից մեկը և ստուգում է աշակերտների կողմից հարցի յուրացման մակարդը։ Անհրաժեշտության դեպքում աշակերտներին տալիս է պարզաբանող հարցեր և տրամադրում կառուցողական հետադարձ կապ։ Փորձում է հաշվի առնել աշակերտների բացահայտված կարիքները և համապատասխան կերպով արձագանքել դրանց՝ փոփոխություններ կատարելով ուսուցման մեջ:
Ակտիվություն №4
Ուսուցիչը պրոյեկտորի միջոցով աշակերտներին է ներկայացնում հավելված №4-ը և բաժանում հաշվելու պարագաներ։
Աշակերտները տրված յուրաքանչյուր հաջորդականության համար հաշվելու պարագաներով նույն կարգով պետք է կազմեն պարբերական հաջորդականություն: Յուրաքանչյուր առաջադրանքից հետո կողք կողքի նստած աշակերտները ստուգում են միմյանց աշխատանքները: Եթե սխալ է հայտնաբերվում, ուսուցիչը ներգրավվում է գործընթացում և օգնում է նրանց՝ հարցեր տալով:
III – հետո
Ակտիվություն №5
Ուսուցիչն աշակերտներին խնդրում է հաշվելու պարագաներով կազմել (կամ նկարել).
- Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն երկու տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 3 է։
- Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն երեք տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 4 է։
- Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն երեք տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 5 է։
- Պարբերական հաջորդականություն, որի համար կկիրառեն չորս տեսակի հաշվելու պարագա և որի պարբերության երկարությունը 5 է։
Յուրաքանչյուր հրահանգ ավարտելուց հետո աշակերտների զույգերը ստուգում են միմյանց աշխատանքը և համեմատում, թե արդյոք նրա և դասընկերոջ կողմից ստեղծված հաջորդականությունները ենթարկվո՞ւմ են նույն կանոնին:
Ակտիվություն №6
Ուսուցիչը հանձնարարում է աշակերտներին իրենց աշխատանքային տետրերում նկարել պարբերական հաջորդականությունը, որտեղ պարբերության երկարությունը և ձևը իրենց ցանկությամբ պետք է ընտրեն։
Երբ բոլորն ավարտում են հաջորդականության ստեղծումը, ուսուցիչն աշակերտներին խնդրում է զույգերով փոխանակել իրենց տետրերը, այնուհետև զույգերն արդեն հաշվելու պարագաներով ստեղծում են նույն պարբերական հաջորդականությունը:
Ուսուցիչը ստուգում է աշակերտների աշխատանքները։ Փայտամած է տրամադրում այն աշակերտներին, ովքեր սխալ են կատարել առաջադրանքը:
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3
Կիրառելով հետևյալ պատկերները կարելի՞ է կազմել նմանատիպ հաջորդականություն։
Կիրառելով հետևյալ պատկերները կարելի՞ է կազմել նմանատիպ հաջորդականություն։