26 აპრილი, შაბათი, 2025

კომპლექსური დავალება ფიზიკაში  “სამთო ქოხი AltiHut მყინვარწვერის გზაზე”    

spot_imgspot_img

სუსანნა მანასიანი – სსიპ ქ. ახალციხის №3 საჯარო სკოლის ფიზიკა-მათემატიკის პედაგოგი

Ք. Ախալցիխեի №3 հանրային դպրոցի ֆիզիկա֊մաթեմատիկայի առաջատար ուսուցչուհի` Սուսաննա Մանասյան֊ Թադևոսյան

 

        Համալիր առաջադրանք ֆիզիկայից  

«Լեռնային խրճիթ AltiHut բարձրալեռ սառցեգագաթի ճանապարհին»

Երկարաժամկետ նպատակ  Միջանկյալ ուսումնական նպատակ 
Նպատակային հասկացությունՈւժ

(Արդյունք-1.2.3,4).

 

Ենթահասկացություն ծանրության ուժ, կշիռ, ճնշում, մթնոլորտային ճնշում, շրջակա միջավայրի դիմադրության ուժ, քարշի ուժ,  ուժի  ազդեցության ուղղությունը ։

 

Հանգույցային հարց/հարցեր

 1.       Ինչպե՞ս է ազդում մթնոլորտային ճնշման փոփոխությունը եռման ջերմաստիճանի վրա։

2.       Ինչպե՞ս եռացնենք ջուրը սենյակային ջերմաստիճանում։

 

Համալիր առաջադրանքի պայմանը

«Լեռնային խրճիթ AltiHut բարձրալեռ սառցեգագաթի ճանապարհին»

Բարձրալեռ սառցեգագաթը վրաստանի և վրաստանի հյուր ալպինիստների համար ամենացանկալի վայրերից մեկն է։  Նրա բարձրությունը ծովի մակարդակից 5054 մետր է։ Բացի գեղեցիկ տեսարան լինելուց այն այցելուներին առաջարկում է բազմաթիվ լեգենդներ և ավանդույթներ։ Ձյունածածկ լեռան ճանապարհին 3014 մետր բարձրության վրա գտնվում է ալպինիստների ապաստարանը՝ հյուրասեր լեռնային խրճիթ AltiHut-ը, որը հրաշալի միջոց է սառցեգագաթի ճանապարհին պատսպարվելու և հանգստանալու համար։ Այստեղ նրանց հանդիպում է ջերմ մթնոլորտ, տաք ուտեստներ և խմիչքներ։ Սակայն բարձրության աճման հետ միասին առաջանում է տարբեր խնդիրներ, գլխացավ, շնչարգելություն։ Խրճիթի տանտերերն էլ տաք ուտեստների պատրաստման խնդիրների  մասին են խոսում։Օրինակ, միսը եփելու համար արագաեփ  կաթսա է պետք, իսկ ձու, մակարոն խաշելու համար շատ ժամանակ է պետք, քան բարում։ Տնակին ամբողջ տարվա ընթացքում պետք է մատակարարել սնունդ և անհրաժեշտ պարագաներ։ Այդ նպատակով տրանսպորտային միջոցներից կարող է օգտակար լինել միայն ուղղաթիռը։ Այստեղ ևս մեկ խնդիր կա, ուղղաթիռը (բացառությամբ օդաչուի) կարող է ձմռանը բարձրացնել 700 կգ բեռ, իսկ ամռանը՝400 կգ :

Դիտեք տեղադրված հղումով տեսանյութը https://www.youtube.com/watch?v=1RdqvKYdWTI

Եվ գտեք տեղեկատվություն, թե ինչպես է եռման ջերմաստիճանը կախված է ճնշումից:

Հաշվել թ՞ե ինչ քանակության սպիրտ է հարկավոր սպիրտայրոցին, ( Օ․Գ․Գ=0,8), որ ձմռանը երբ դրսում ջերմաստիճանը -20  0C է, 5 կգ ձյունը ներս բերելու, հալելու և եռման ջերմաստիճանին հասցնելու համար։ Միաժամանակ քննարկեք,ո՞ր դեպքն է ավելի շահատու տանտերերի համար, ձյունից ստանալ 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջուր (բնական գազի վառարանով,որի Օ․Գ․Գ=0,9), թ՞ե բերեն ուղղաթիռով։ Ուղղաթիռով ձմռանը բեռը բարձրացնելու համար յուրաքանչյուր կգ-ը արժե 2լարի(ապրանքի արժողությունից դուրս)։ Երբ բնական գազով 10 խորանարդ բալոնի մոտավոր գինը արժե 35 լարի, ուղղաթիռով բարձրացնելը ՝ 60 լարի։

Քննարկեք նաև թ՞ե ինչու ուղղաթիռը ձմռանը ավելի շատ բեռ կարող է բարձրացնել,քան ամռանը։

Հարցերի պատասխանները և դատողությունները  ներկայացրեք էլեկտրոնային շնորհանդեսի տեսքով։

ԹեմաՋերմային երևույթներ

 

 

 

Հարցեր Մթնոլորտային Ճնշում, ճնշման ուժ, եռում, եռման ջերմաստիճանի կախվածությունը մթնոլորտային ճնշումից, ջերմաքանակի հաշվման բանաձևերը, Օ․Գ․Գ, այրում, հալում, օդի դիմադրության ուժ, ծանրության ուժ։

 

 

Ենթահարցեր – Ծանրության ուժ, ճնշման ուժ, ճնշում, քարշի ուժ։

 

 

 

 

 

Նպատակային հասկացություն և նրա հետ կապված կայուն պատկերացումներ։

  

Աշակերտը պետք է հասկանա,որ :

Գնահատման չափանիշներ – (ընդհանուր)

 Սովորողը կարող է:

Գնահատման չափանիշներ- (տրված  համալիր առաջադրանքի համար)

Շնորհանդեսում ընդգծված ներկայացրեք․ 

1) Մարմինների միջև փոխազդեցությունը բնութագրվում է  ֆիզիկական մեծությամբ՝ ուժով։ Այն կարող է լինել չորս տարբեր տեսակի(գրավիտացիոն,էլեկտրամագնիսական, ուժեղ և թույլ) ։ Այս փոխազդեցությունը միշտ երկկողմանի է և տեղի է ունենում ուղղակի «շփման» կամ դաշտի միջոցով
2) Մարմնի վրա մեկ ուժի կամ համարժեք ուժերի ազդեցությունը  առաջացնում է մարմնի արագության փոփոխություն /կամ դեֆորմացիա։ Ուժի(համարժեքի) ազդեցության  արդյունքը կախված է նրա մոդուլից, ուղղությունից, ազդման կետից, ազդման տևողությունից և մարմնի այն մակերևույթի մակերեսից , որի վրա ազդում է  ուժը (համարժեքը):Եվ եթե արտաքին ուժը ճնշում է գործադրում հեղուկի կամ գազի վրա, ճնշումը հավասարապես տարածվում է բոլոր ուղղություններով։

 

 

 

 

 

 

 

 

 

·         Վերլուծել, թե ի՞նչ են առաջացնում մարմնի/համակարգի վրա գործող ուժերը և ինչի՞ց են կախված ուժի գործողության հետևանքով առաջացած հետևանքները;

·         Բարձրության աճման հետ մեկտեղ ինչպե՞ս է փոփոխվում մթնոլորտային ճնշումը, ուժը, որով մթնոլորտը ազդում է մարդու վրա

·         Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում մարդու մարմնում. (Քննարկել մարդու ներքին ճնշման եւ արտաքին ճնշման հարաբերակցությունը)

·          Ինչպե՞ս է մթնոլորտային ճնշման փոփոխությունը ազդում հեղուկի եռման ջերմաստիճանի վրա: Ինչու?

·         Բացատրեք արագաեփ  կաթսայի աշխատանքի սկզբունքը

·         Հաշվել թ՞ե ինչ քանակության սպիրտ է հարկավոր սպիրտայրոցին, ( Օ․Գ․Գ=0,8), որ ձմռանը երբ դրսում ջերմաստիճանը -20  0C է, 5 կգ ձյունը ներս բերելու, հալելու և եռման ջերմաստիճանին հասցնելու համար։

·         Ի՞նչն է ավելի շահատու, ուղղաթիռով ջուր բարձրացնելը, թ՞ե ձյունի հալելը բնական գազի վառարանով(Օգտվելով առաջադրանքի պայմանից)։

·         Ի՞նչու ուղղաթիռը ձմռանը ավելի շատ բեռ կարող է բարձրացնել,քան ամռանը։

Համալիր առաջադրանքի կատարման քայլերը (ռեսուրսներ,ակտիվություններ)։

I փուլ-Ծանոթություն համալիր առաջադրանքի պայմանին։

Ռեսուրսներ / քննարկվող քեյսեր

Ռեսուրս 1. մոտիվացիոն տեսանյութ “AltiHut” ალტიჰატი

 Ռեսուրս 2: Դուք կարո՞ղ եք ջուրը եռացնել սենյակային ջերմաստիճանում:

https://www.youtube.com/watch?v=ffQvk8WdiYs

Ռեսուրս 3.   պաստառ-ծանոթություն ինչպե՞ս ստեղծենք պաստառ  როგორ შევქმნათ პოსტერი   .

Ծանոթացում համալիր առաջադրանքի պայմանին 

Հանձնարարական գործողություն. Ուսուցիչը ուսանողներին տեղեկացնում է առաջադրանքի պայմանի մասին:   2-րդ ռեսուրսի  հիման վրա աշակերտները  հասկանում են, որ ջուրը կարելի է եռացնել նաև սենյակային ջերմաստիճանում:

Հարցեր, որոնք կենտրոնացած են համալիր առաջադրանքի պայմանները հասկանալու վրա:

♦ Ինչի՞ց է կախված ուժի ազդեցության արդյունքը:

♦ Ի՞նչ է ցույց տալիս ճնշումը և ինչպե՞ս են այն որոշում:

♦ Թվարկել ճնշման չափման միավորները և կապ հաստատել նրանց միջև։

♦ Ինչու՞ է հեղուկը/գազը ճնշում ստեղծում:

♦ Ի՞նչ ուղղությամբ է ճնշումը փոխանցվում հեղուկներում և գազերում, և ինչո՞վ է դա պայմանավորված:

♦ Ինչո՞վ է բացատրվում մթնոլորտային ճնշման առկայությունը:

♦ Ի՞նչ է նորմալ մթնոլորտային ճնշումը

♦ Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտային ճնշումը կենդանի օրգանիզմների համար:

♦ Ինչպե՞ս է մթնոլորտային ճնշումը կախված բարձրությունից: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը։

♦ Բարձրության աճման հետ միասին փոփոխվու՞մ է արդյոք այն ուժը, որով մթնոլորտը ազդում է մարդու մարմնի վրա։

♦ Մթնոլորտը բավական մեծ ուժով է գործադրում մարդու վրա։ Ինչպե՞ս է մարդը դրան դիմանում: Ի՞նչն է հավասարակշռում այս ուժը:

♦ Ինչպե՞ս կզգար կենդանի արարածը, եթե նրա վրա ազդեր ավելի բարձր/ցածր մթնոլորտային ճնշում:

♦ Արդյո՞ք արտաքին և ներքին ճնշումները կարող են լինել հավասարակշռված :

♦ Քանի՞ միլիմետր սնդիկի սյունով է նվազում մթնոլորտային ճնշումը լեռան  յուրաքանչյուր 12 մ-ի վրա։

♦ Ինչպե՞ս կարող ենք իմանալ լեռան բարձրությունը, եթե գիտենք ճնշումը նրա հիմքում և գագաթում:

 Պաստառ  (ռեսուրս  3 )

♦ Ի՞նչ է ռեֆերատը․

♦ Կարդացե՞լ եք արդյոք ռեֆերատ․

♦ Ստեղծե՞լ եք, թե ոչ ռեֆերատ․

♦ Ի՞նչ կառուցվածք ունի ռեֆերատը․

♦ Ստեղծե՞լ եք, թե ոչ պաստառ․

II փուլ – աշխատանք համալիր առաջադրանքի վրա

Ռեսուրսներ / ակտիվություններ/ օգնող հարցեր:

 Ակտիվություն 1- նախնական գիտելիքների ակտիվացում-մթնոլորտային ճնշում, ճնշման ուժ, հեղուկների և գազերի ճնշում, Պասկալի օրենք

 

Օգնող հարցեր:

♦ Ի՞նչ է ուժը։

♦ Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում, ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ բանաձևով է որոշվում այն ։ Ո՞րն է Si համակարգում ճնշման չափման միավորը:

♦ Ո՞ր դեպքերում նույն ուժը կարող է տարբեր ճնշումներ գործադրել:

♦ Ո՞րն է պատճառը, որ հեղուկը/գազը ճնշում է ստեղծում:

♦ Ի՞նչպես է գազը ճնշում անոթի պատերին:

♦ Ի՞նչպես է հնարավոր գազի ճնշման փոփոխությունը:

♦  Ի՞նչու է փուչիկը փչվում, երբ օդը ներս է մտնում։

♦ Ո՞րն է Պասկալի օրենքը։

♦ Ի՞նչու է օճառի պղպջակը գնդաձև փչվում։

♦ Ի՞նչ ուղղությամբ է փոխանցվում հեղուկներում  և գազերում ճնշումը և ո՞րն է դրա պատճառը։

♦ Ի՞նչ բանաձևով է հաշվարկվում ճնշումը հեղուկներում  և գազերում :

Ռեսուրս 1-տեսադասեր:մթնոլորտային ճնշում

https://youtu.be/egFvn9y-bks?si=OGU38RO4mQDFQruL

https://youtu.be/xiMFvWf0U6g?si=2mMN6R9VJKteBraZ

https://www.youtube.com/watch?v=QTQJzZ8h5vw

https://www.youtube.com/watch?v=shyzby0A-gM

 Ռեսուրս 2: Էլեկտրոնային դասագիրք – մթնոլորտային ճնշում ატმოსფერული წნევა.

 Օգնող հարցեր:

♦  Ի՞նչ է մթնոլորտը: նրա բաղադրությունը։ Ունի՞ թե ոչ, կտրուկ սահմաններ :

♦ Սահմանել մթնոլորտային ճնշումը։?

♦  Ո՞ւր են ուղղված մթնոլորտից մարմինների մակերեսների վրա ազդող ուժերը։

♦ Ո՞րն է մթնոլորտային ճնշման առկայության պատճառը:

♦ Մթնոլորտային ճնշումը ո՞ր ուժի գործողության արդյունքն է, և ո՞ր մարմնի հետ փոխազդեցության շնորհիվ է գոյանում այդ ուժը։

♦ Մթնոլորտային ճնշման չափման ի՞նչ միավորներ գիտեք: Ի՞նչ կապ կա նրանց միջև:

Ռեսուրս  3: https://www.youtube.com/watch?v=4034K8MTX0k&t=4

Ակտիվություն  2. Օգտագործելով տեսանյութը, դիտեք մթնոլորտային ճնշման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

Օգնոզ հարցեր:

♦ Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտային ճնշումը կենդանի օրգանիզմների համար։

♦ Ի՞նչու մենք չենք զգում մթնոլորտային ճնշման ազդեցությունը։

♦ Ի՞նչպես է մարդը հակադրվում մթնոլորտից գործող ուժին: Ի՞նչով  է հավասարակշռում այդ ուժը։

♦ Ա՞րդյոք  արտաքին և ներքին ճնշումները կարող են հավասարակշռվել։

Ռեսուրս 4:  Անիմացիա-Օդապարիկ

https://interactives.ck12.org/simulations/physics/runaway-balloon/app/index.html?screen=sandbox&lang=en&referrer=ck12Launcher&backUrl=https://interactives.ck12.org/simulations/physics.html

Ակտիվություն  3. Օգտվելով  սիմուլյացիաներից , դիտեք ճնշման փոփոխությունների ազդեցությունը օդապարիկի ծավալի վրա, երբ օդապարիկը  բարձրանում է վերև: Անցկացնել զուգահեռներ -ի՞նչպես է մթնոլորտային ճնշման նվազումը ազդում մարդու օրգանների վրա:

Օգնող հարցեր:

♦  Եթե ընդունենք, որ փուչիկում տեղակայված օդը դուրս չի գալիս, ապա այն նույն ճնշումը կպահպանի՞ բարձրանալու ընթացքում։

♦ Ի՞նչ է պատահում  օդապարիկի ծավալի հետ, երբ այն բարձրանում է վերև․

♦ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ տեղի ունեցավ մթնոլորտային ճնշման հետ օդապարիկը վերև բարձրանալիս։

♦  Ինչպե՞ս է մթնոլորտային ճնշման նվազումը ազդում մարդու օրգանիզմի վրա:

Ակտիվություն  4.  Փորձի կատարում: Օգտագործեք տեսանյութը (ռեսուրս 3) և կատարեք դրանում նկարագրված փորձը. բաժակը լցրեք ջրով, ամուր ծածկեք թղթով և շրջեք այն, որպեսզի այն պահվի ձեր ձեռքում, ապա բաց թողեք ձեր ձեռքը: Բացատրեք, թե ինչու ջուրը չի թափվում բաժակից:

Օգնող հարցեր:

♦ Ի՞նչու ջուրը չթափվեց կատարված փորձի ժամանակ։

♦ Կարո՞ղ եք նույն փորձն անել լուսնի վրա:

 Ռեսուրս  5: Վիրտուալ լաբորատորիա

 https://www.vascak.cz/data/android/physicsatschool/template.php?s=mf_vyska_tlak&l=ru

Ակտիվություն  5.

Օգտագործելով վիրտուալ լաբորատորիա, դիտեք մթնոլորտային ճնշման փոփոխությունը  բարձրության աճման հետ: Կատարեք հաշվարկ  և մուտքագրեք այն ստորև բերված աղյուսակում: 

Բարձրություն h (կմ)          
Մթնոլորտային ճնշում P(կպա)          

 

 Օգնող հարցեր:

♦ Ի՞նչպես է մթնոլորտային ճնշումը կախված ծովի մակարդակից բարձրությունից: Ի՞նչի հետ է կապված այս փոփոխությունը:

♦ Քանի՞ միլիմետր սնդիկի սյունով է նվազում մթնոլորտային ճնշումը լեռան  յուրաքանչյուր 12 մ-ի վրա։:

♦ Ինչպե՞ս կարող ենք իմանալ լեռան բարձրությունը, եթե գիտենք ճնշումը նրա հիմքում և գագաթում:

♦ Բարձրության աճման հետ միասին փոփոխվու՞մ է արդյոք այն ուժը, որով մթնոլորտը ազդում է մարդու մարմնի վրա։

♦ Եթե մարդը արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունի, ցանկալի կլինի՞, որ նա բարձր սար բարձրանա։

♦ Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդուն, ով պատրաստվում է լեռներ գնալ:

♦ Ինչպե՞ս եք այս գիտելիքները ներկայացնում պաստառում:

 Ռեսուրս-6:. Դասագիրք:  Եռում. Եռման ջերմաստիճանի կախվածությունը ճնշումից:

Ռեսուրս 7: Վիրտուալ լաբորատորիաներ-եռման գործընթացը ավելի լավ հասկանալու ռեսուրսներ-ջրի ագրեգատային վիճակի փոփոխություններ:

https://javalab.org/en/status_change_of_water_en/

https://interactives.ck12.org/simulations/chemistry/phases-of-matter/app/index.html?screen=sandbox

 Օգնող հարցեր:

♦ Ի՞նչպես կհասկանանք, որ ջուրը եռում է:

♦  Ի՞նչ է եռումը։

♦  Արդյո՞ք հեղուկի ջերմաստիճանը փոխվում է եռման գործընթացում: ի՞նչու։

♦ Ե՞րբ է սկսվում եռման գործընթացը։

♦ Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

♦ Նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում, ի՞նչ ջերմաստիճանում է եռում ջուրը։

 Ռեսուրս  8: https://www.youtube.com/watch?v=ffQvk8WdiYs

Ակտիվություն  6. Ռեսուրսի օգնությամբ կատարիր փորձ. Ջուրը եռացրու  սենյակային ջերմաստիճանում։

Ակտիվություն  7. Ծանոթացեք տեսանյութերին (ջրի եռման ջերմաստիճանի իջեցումը օդի ներարկման միջոցով):

https://www.youtube.com/watch?v=1RdqvKYdWTI

 

Օգնող հարցեր:

♦ Հնարավո՞ր է ջուրը եռացնել սենյակային ջերմաստիճանում:

♦  Ինչպե՞ս եռացնել ջուրը ներարկչում սենյակային ջերմաստիճանում։

♦  Ներկայացված տեսանյութում բացատրեք, թե ի՞նչու է ջուրը եռացել: (Ակտիվություն  7)

Ռեսուրս  9:

 https://www.vascak.cz/data/android/physicsatschool/template.php?s=mf_teplota_varu_vyska&l=en

Ակտիվություն 8. Ծանոթացեք ռեսուրսին: Լրացրեք աղյուսակը օգտվելով ռեսուրսից: Կառուցել  ջրի եռման ջերմաստիճանի  և բարձրության կախվածության  գրաֆիկը։.

Բարձրությունը ծովի մակարդակից, մետր 0 1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000
Ջրի եռման ջերմաստիճանը, 0C

Ռեսուրս 10: Սիմուլացիա-Ինչպե՞ս է փոփոխվում ջրի եռման ջերմաստիճանը  Երկրի տարբեր կետերում:

https://interactives.ck12.org/simulations/chemistry/boiling-point/app/index.html?screen=sandbox

 

Ակտիվություն 9. Օգտագործելով սիմուլյացիան, լրացրեք աղյուսակը և կառուցեք համապատասխան գրաֆիկը:

բարձրությունը ծովի մակարդակից(մ) Գտնվելու վայրը Մթնոլորտային ճնշում (մմ․սնդ․սյուն) Ջրի եռման ջերմաստիճանը (°C)
1 -85 სიკვდილის ველი – ვიკიპედია (wikipedia.org)
2 14 მუმბაი – ვიკიპედია (wikipedia.org)
3 1609 დენვერი – ვიკიპედია (wikipedia.org)
4 3930 მეხიკო
5 8848 ტიბეტი, ევერესტი

Ռեսուրս  11: https://www.vascak.cz/data/android/physicsatschool/template.php?s=mf_teplota_varu&l=en

Ակտիվություն  10. Քննարկեք եռման ջերմաստիճանի նվազման կամ բարձրացման պատճառները ՝ օգտվելով ռեսուրսից:

Օգնող հարցեր: 

♦  Ի՞նչպես կփոխվի եռման ջերմաստիճանը, եթե ճնշումը ցածր է նորմալ մթնոլորտային ճնշումից:

♦ Օգտվելով ռեսուրսից,գտնել ջրի եռման ջերմաստիճանը լեռնային տնակում(ռեսուրս- 8)

♦  Արդյո՞ք շրջակա միջավայրի պայմաններն ազդում են ջրի եռման ջերմաստիճանի վրա։

♦ Ի՞նչու է լեռներում ջուրը եռում ավելի ցածր ջերմաստիճանում, քան երկրի մակերևույթի վրա:

Ռեսուրս- 12:   Արագաեփ  կաթսա სწრაფსახარში ქვაბი

The Science Behind Pressure Cookers

https://www.youtube.com/watch?v=wMEAl-uRnbg&t=40s

How does a Pressure Cooker Work? – Science for Kids | Educational Videos by Mocomi Kids

https://www.youtube.com/watch?v=TWV3FbgPPXo&t=129s

 Pressure Cooking

https://www.youtube.com/watch?v=jJ1SZ_9nM8c

Ակտիվություն 11. Ըստ ռեսուրսների՝ աշակերտները ծանոթանում են արագաեփ կաթսայի գործողության սկզբունքին:

Օգնող հարցեր:

♦ Որո՞նք են այն գործոնները, որոնք ազդում են ջրի եռման ջերմաստիճանի բարձրացման վրա։

♦ Ի՞նչպիսի կաթսաներ են օգտագործում դրա համար։ Նկարագրեք դրանց աշխատանքային սկզբունքը։ (ակտիվություն 4, 5)

♦ Ո՞ր մասնագիտության մարդիկ կարող են օգտագործել արագաեփ կաթսան։

♦ Ինչպե՞ս կօգտագործեք այս գիտելիքը պաստառ պատրաստելու ժամանակ (Լեռնագնացների համար խորհուրդներ մշակելիս)։

Քայլ  2    Գնահատման չափանիշ 2.

 Ի՞նչ ուժեր են գործում ուղղաթիռի վրա և ի՞նչու այն կարող է ավելի շատ բեռ բարձրացնել ձմռանը, քան ամռանը: (Ուժ  1, 2)

Ռեսուրս /ակտիվություն  / օգնող հարցեր:

 Ռեսուրս 13:  Սիմուլացիա

https://interactives.ck12.org/simulations/physics/everglades-airboat/app/index.html?screen=sandbox&lang=en&referrer=ck12Launcher&backUrl=https://interactives.ck12.org/simulations/physics.html

Ակտիվություն  12. Ծանոթացեք սիմուլյացիային: Դիտեք, թե ինչպե՞ս է շարժվում պտուտակային տրանսպորտը: (Կարիք չկա խորանալ մոդելավորման մանրամասների մեջ, պարզապես դիտեք շարժման սկզբունքը)

Ակտիվություն 13.Դիտեք տեսանյութը: Պտուտակային Տրանսպորտ https://www.youtube.com/watch?v=dq0uj_kUEQI

 Օգնող հարցեր:

♦ Դուք տեսե՞լ եք պտուտակային տրանսպորտ։

♦ Ի՞նչ սկզբունքով է շարժվում այս տրանսպորտը?

♦ Սիմուլացիայի դիտարկմամբ՝ որ ուժը շարժեց նավը? (Ակտիվություն 1)

♦ Կշարժվե՞ր արդյոք   նավը օդի բացակայության պայմաններում:

♦ Ի՞նչ ազդեցություն ունի օդի խտության փոփոխությունը պրոպելերներով աշխատող տրանսպորտի քարշի ուժի վրա

Ակտիվություն  14Դիտեք տեսանյութը՝  ի՞նչպես է թռչում ուղղաթիռը ։

https://www.youtube.com/watch?v=1Z-5o9flpJQ

Ակտիվություն 15. Ծանոթացեք լրացուցիչ տեղեկությունների հետ։

Օգնող հարցեր:

♦ Արդյո՞ք ուղղաթիռը կարող է թռչել մթնոլորտից վեր, դեպի լուսին։

♦ Ո՞րոնք են նմանությունները պտուտակային տրանսպորտի շարժման և մարդու լողի միջև։

♦ Ո՞ր դեպքում է օդը ավելի խիտ, ձմռանը թե՞  ամռանը:

♦ Ո՞ր դեպքում ուղղաթիռի վերելքն ավելի մեծ կլինի ՝ ձմռանը, թե՞ ամռանը:

♦ Ի՞նչ է ծանրության ուժը և ինչո՞վ է այն պայմանավորված։

♦ Ի՞նչ է իրենից ներկայացնում դիմադրության ուժը: Ինչո՞վ են պայմանավորված այդ ուժերը։

♦ Ի՞նչ ուժեր են գործում նրա վրա։

♦ Ի՞նչն է առաջացնում ուժի ազդեցությունը մարմնի վրա։

♦ Ի՞նչպիսի բնույթի են  դիմադրության, քարշի,  վերամբարձ  և ծանրության ուժերը։

♦ Դրանցից ո՞րն է կատարվում անմիջականորեն, իսկ որը՝ առանց հպվելու։

♦ Ինչպե՞ս կբնութագրեք ուղղաթիռի վրա գործող ուժերը:

♦ Ինչպե՞ս եք այս գիտելիքը ներկայացնում պաստառում:

 

Համալիր առաջադրանքի շնորհանդեսի ժամանակ ուսուցչի կողմից առաջադրվող հարցեր։

♦ Նկարագրիր, թե ինչպե՞ս է ընթանցել առաջադրանքի կատարման գործընթացը։

♦ Նկարագրիր, թե ի՞նչ վերջնարդյունք եք ստեղծել

♦ Ի՞նչ հարցի է վերաբերվում քո կատարած առաջադրանքը։

♦ Ի՞նչ գիտելիքներ օգտագործեցիր առաջադրանքը կատարելիս։

♦ Ի՞նչ նոր բան սովորեցիք և ինչի՞ վրա եք կենտրոնացել առաջադրանքի վրա աշխատելիս:

♦ Քո կարծիքով, ո՞վ պիտի հետաքրքրվի քո կատարած համալիր առաջադրանքով և ինչու՞։

♦ Ի՞նչ խնդիրներ հանդիպեց առաջադրանքի կատարման գործընթացում։

♦ Ի՞նչ կանեիք այլ կերպ, եթե նորից սկսեիք կատարել առաջադրանքը։

♦ Դուք նախկինում կատարել ե՞ք նման ձևի կամ բովանդակության առաջադրանք։

♦ Քո կարծիքով ինչո՞վ է նման և ինչո՞վ է այն տարբերվում քո դասընկերների աշխատանքից:

♦ Իսկ ինչպե՞ս օգնեցին քեզ համալիր առաջադրանքի վրա աշխատելու գործընթացում։ Ո՞ւմ հետ եք համագործակցել համալիր առաջադրանքի վրա աշխատելու գործընթացում: (Ի՞նչ օգնություն եք ցուցաբերել ձեր դասընկերներին/ուսուցչին, ի՞նչ աջակցություն եք ստացել նրանցից);

♦ Ի՞նչ գործոններ եք հաշվի առնում / պետք է հաշվի առնեք ձեր համալիր  առաջադրանքի շնորհանդեսը ունկնդիրների համար հասկանալի և ընդունելի դարձնելու համար (օրինակ ՝ ֆունկցիոնալ խոսքի գործողությունների ճիշտ ընտրություն (պատմվածք, Նկարագրություն, փաստարկ), նուրբ նրբերանգների բացահայտում, ժեստերի, դեմքի արտահայտությունների, ոչ բանավոր ազդանշանների օգտագործում)

♦ Ինչպե՞ս օգնեց ձեզ ուսուցչի և այլ աշակերտների հետ երկխոսությունը համալիր առաջադրանքը կատարելիս:

♦ Օգտագործել  ե՞ք տեխնոլոգիաներ համալիր առաջադրանքի վրա աշխատելու գործընթացում: Ի՞նչպես է ձեզ օգնել տեխնոլոգիաների օգտագործումը:

♦ Գնահատեք, թե՞ որքանով եք հաջողության հասել ուսուցչի հանձնարարությունը կատարելիս։ 

 

spot_imgspot_img
მსგავსი სიახლეები

მკითხველთა კლუბი

ბლოგი

კულტურა

უმაღლესი განათლება

პროფესიული განათლება