9 მარტი, კვირა, 2025

Էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը կենսաբանության ուսուցման գործընթացում

spot_imgspot_img
ზარუი არაქელიანი
სსიპ ახალქალაქი მუნიციპალიტეტის სოფელ ოკამის №2  და სოფელ ქარცეფის საჯარო სკოლების ბიოლოციის და ბუნყბისმეტყველების უფროსი მასწავლებელი
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Օկամի №2 հանրային դպրոցի և գյուղ Քարցեփի հանրային դպրոցի կենսաբանության և բնագիտության ավագ ուսուցիչ՝ Զարուհի Առաքելյան

ელექტრონული რესურსების გამოყენება ბიოლოგიის სწავლებისას

 

Բնագիտական առարկաների ուսանում ուսուցման գործընթացի նորարական, հետաքրքիր և մատչելի մատուցումը որակյալ ուսման գրավական կդառնա:

21-րդ դարում գիտության և տեխնոլոգիաների զարգացումը մեծ նշանակություն ունեցավ տարբեր ոլորտների առաջընթացի և զարգացման վրա: Գիտության և տեխնոլոգիաների արդի ձեռքբերումները դրական ազդեցություն ունեցան նաև կրթական համակարգի զարգացման վրա: Ստեղծվել են տարբեր գիտական, տեղեկատվական, կրթական էլեկտրոնային հարթակներ, որոնք շատ մեծ հնարավորություն են որակյալ և հետաքրքիր ուսումնական միջավայր ստեղծելու համար:

Տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը իր հետքն է թողնում երեխաների մտավոր զարգացման վրա: Աշակերտների մոտ տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում ու նրանց համար հաճելի է երկար ժամանակ անցկացնել համակարգչի մոտ: Հետևաբար աշակերտներին դժվար է առարկայով հետաքրքրել միայն այսպես կոչված ավանդական ուսուցման մեթոդներով։

Կենսաբանության ուսուցման ժամանակ աշակերտը պետք է դիտարկի, հետազոտի, ուսումնասիրի, եզրակացություն անի, կարծիքներ արտահայտի և հիմնավորի:Ինչպես գիտենք  Բլումի տաքսոնոմիան երկարաժամկետ ճանաչողական շրջանակ է, որը դասակարգում է քննադատական ​​դատողությունը, որպեսզի օգնի մանկավարժներին սահմանել ավելի հստակ ուսուցման նպատակներ: Ամերիկացի կրթական հոգեբան Բենջամին Բլումը մշակել է այս բուրգը՝ առաջադրանքի համար պահանջվող քննադատական ​​մտածողության մակարդակները սահմանելու համար: Տաքսոնոմիայում կան վեց մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է աբստրակցիայի տարբեր մակարդակներ: Ներքևի մակարդակը ներառում է ամենահիմնական ճանաչողությունը, իսկ ամենաբարձր մակարդակը ներառում է ամենաինտելեկտուալ և բարդ մտածողությունը՝ կիրառել, վերլուծել, գնահատել:

Դրա համար անհրաժեշտ է ուսուցման գործընթացը դարձնել աշակերտների համար հաճելի, նրանց իրենց հետաքրքրող միջոցներով ներգրավել ուսման գործընթացի մեջ, որպեսզի կարողանան տեսակետներ արտահայտեն, ներգրավվեն տարբեր թեմաների քննարկումների մեջ, կարողանան պատկերացնել և եզրակացություններ անել տարբեր երևույթների հետևանքների մասին:

Կենսաբանության դասավանդման գործընթացը ավելի արդյունավետ և հաճելի կդառնա, եթե ուսուցման ժամանակ կիրառեն տեղեկատվական տեխնոլոգիաներ: ՏՀՏ-ի միջոցով աշակերտները կդիտարկեն տարբեր տեսական նյութեր, կենսաբանական փորձեր, կօգտվեն վիրտուլ լաբորատորիայից և կկատարեն հետազոտություններ: Կենսաբանական կառուցվածքային միավորների՝ օրգանիզմների, բջիջների, օրգանոիդների, էկոհամակարգերի ուսումնասիրումը տեսական նյութերի միջոցով, աշակերտին հնարավորություն կընձեռի դիտարկելով կատարել համեմատություներ, տարբերակել կառուցվածքային միավորները և այլն: Կենսաբանական փորձեր, վիդեոռեսուրսներ դիտելու միջոցով աշակերտները կծանոթանան տարբեր բացահայտումների հետ, նրանք իրենց աչքով կտեսնեն արդյունքները, եզրակացություն  և հետևություն կանեն տվյալ թեմայի շուրջ: Վիրտուալ լաբորատորիան շատ մեծ հնարավորություն է դասասենյակում անցկացնել այնպիսի հետազոտություններ, որը հնարավոր չէ անցկացնել դպրոցական լաբորատորիայում: Այս ամենը դրական կանդրադառնա նրանց ակադեմիական առաջադիմության վրա, նրանց մոտ կզարգանա դիտարկելու, համեմատելու, հետազոտելու ունակությունը:

Իմ պրակտիկայից ելնելով կարող եմ ասել, որ կենսաբանության դասավանդման գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը մեծ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ: Էլեկտրոնային ռեսուրսների կիրառման համար կարելի օգտվել հետևյալ էլ-կայքերից՝

  1. Էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման հարթակ

https://learningapps.org/

  1. Էլեկրտոնային տեղեկատվական նյութերի, նկարների, վիդեոռեսուրսների հարթակներ

https://www.ck12.org/book/ck-12-biology/

https://www.imdproc.am/p

https://ka.khanacademy.org/         

hy.khanacademy.org

  1. Վիրտուալ լաբորատորիա

https://phet.colorado.edu/

https://www.golabz.eu/

https://graasp.org/

 

Ստորև ներկայացնում եմ իմ կողմից ստեղծված մի քանի էլեկտրոնային ռեսուրսներ, որոնք իմ գործընկերները կարող են օգտագործել ուսումնական ակտիվությունների ժամանակ.

  1. Կմախքի ոսկորների համադրում

https://learningapps.org/view37484756

  1. Մարսողական համակարգի օրգանների և ֆերմենտների համապասխանեցում

https://learningapps.org/view30209242

  1. Ներզատական գեղձերի խմբավորում ըստ գործառույթի

https://learningapps.org/view29896996

  1. Ֆոտոսինթեզի ուսումնասիրման ինտերակտիվ ռեսուրս

 

https://graasp.org/player/f271b70c-3e75-497b-a584-9fb78207af94/f271b70c-3e75-497b-a584-9fb78207af94

 

Ֆոտոսինթեզի գործընթացի հետազոտություն վիրտուալ լաբորատորիայի միջոցով

Թեմա՝ Բույսեր

Հանգուցային հարց՝ Ֆորոսինթեզի ուսումնասիրումը

Հետազոտության նպատակը՝

Ուսումնասիրել լույսի ինտենսիվության ազդեցությունը ֆոտոսինթեզի գործընթացի վրա:

Նպատակային հասկացություններ՝

Կառուցվածք և գործառույթ, Կենսական հատկանիշներ

Ենթահասկացություն՝ օրգանոիդ, ֆոտոսինթեզ

Գնահատման չափորոշիչներ՝ 1.  Ինչպես է ազդում լույսը ֆոտոսինթեզի գործընթացի վրա:

Անհրաժեշտ ռեսուրսները՝ համակարգիչ, համացանց, ֆոտոսինթեզի գործընթացի ուսումնասիրման վիրտուալ լաբորատորիայի հղում՝  https://leosiiman.neocities.org/lab-rate-of-photosynthesis/photolab-individual,   հետազոտության հաշվետվության թերթիկ

Անուն, ազգանուն-
Հետազոտության նպատակը  
Հետազոտման հարց  
Ենթադրություն  
Փոփոխականների սահմանում կախյալ

 

անկախ

 

Հետազոտության պլանավորում և անցկացում  
Տվյալների հավաքում(ինչ տեսա) ու ներկայացում(նկարի, ֆոտոի, դիագրամայի, աղյուսյակի տեսքով)  
Տվյալների վերլուծություն  
 Եզրակացություն  
spot_imgspot_img
მსგავსი სიახლეები

მკითხველთა კლუბი

ბლოგი

კულტურა

უმაღლესი განათლება

პროფესიული განათლება