ინფორმაციული და საკომუნიკაციო ტექნოლოგიების გამოყენება
გეოგრაფიის სწავლებისას
გოჰარ ესოიანი
სსიპ ნინოწმინდის მუნიციპალიტეტის სოფ. ეშტიის №1 და №2 საჯარო სკოლების გეოგრაფიის მასწავლებელი
Մեր մելորակի շարժմանը զուգընթաց փոխվում է կյանքը իր բոլոր գույներով։ Տարեց տարի փոխվում և կատարելագործվում է նաև կրթական համակարգը։
Արդի աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները բուռն զարգացում են ապրում,առանց որոնց անհնար է պատկերացնել կյանքը։:
Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները դարձել են զարգացած երկրների հասարակական կյանքի ամենակարևոր տարրերը, իսկ գիտելիքն ու տեղեկույթը` առաջընթացի որոշիչ գործոններ: Բնական ռեսուրսները, արդյունաբերական ու ռազմական հզորությունը, ինչպես նշում են այդ հասարակարգի նշանավոր հետազոտողները, այլևս կայուն զարգացման ու բարգավաճման երաշխիքներ չեն տալիս: Ամենահզոր կապիտալ է դառնում մարդը, նրա ինտելեկտուալ ու ստեղծագործական ընդունակությունները, ինչը պետության մրցակցային ներուժը դարձնում է կախյալ նրա քաղաքացիների գիտական ու կրթական մակարդակից: Այս պարագան էլ հենց ամբողջ աշխարհում կրթական բարեփոխումների, կրթության բովանդակության վերակառուցման, ուսուցման կազմակերպման նոր, ժամանակին հարիր ձևերի որոնման հզոր ալիք է առաջացրել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնացումը գերհզոր պետությունների ձեռքում մրցակցային պայքարը դարձնում է ավելի նուրբ և, դրանով իսկ, ավելի վտանգավոր: Արդի աշխարհը գլոբալ զարգացումների, սրընթաց փոփոխությունների աշխարհ է. ոչ մի բան ապահովագրված չէ փոխվելու, հնանալու կամ վերանալու վտանգից: Տեղեկատվական պայթյունը հանգեցրեց տեղեկույթի ծավալի շեշտակի աճի. գիտական հայտնագործություններն աննախադեպ արագությամբ հաջորդում են մեկը մյուսին, զուգահեռաբար, առավել մեծ ընդգրկումով ու արագությամբ ընթանում է տեխնոլոգիական զարգացումը: Այս զարգացումները փոփոխություններ են մտցնում մարդկանց կենսակերպում ու աշխարհայացքում, խարխլվում են ավանդույթները, ձևավորվում են նոր արժեքներ: Ամեն նոր օր աշխարհը մարդուն ներկայանում է նոր դեմքով, ամեն օր նոր իրավիճակ է ստեղծվում, որում իր գոյությունը պահպանելու, ստեղծված խնդիրները լուծելու համար յուրաքանչյուր անհատ պիտի իրադրությունը վերլուծելու, իմաստավորելու և համապատասխան վճիռներ կայացնելու կարողություններ ունենա: Կյանքը հասարակությանն ապրելու և գործելու նոր ռազմավարության է պարտադրում: Այդ նոր ռազմավարության մշակումն էլ ամենաընդհանուր իմաստով կազմում է ժամանակակից կրթական քաղաքականության բովանդակությունը: Նոր ժամանակների առանձնահատկություններից մեկն այն է, որ իրականության բոլոր ոլորտներում զարգացման տեմպերն արագանում են. մեր աչքի առաջ հնանում են գիտելիքները, տեխնիկան, աշխարհի մասին պատկերացումները, փոփոխվում են բարոյական նորմերն ու բարքերը: Մարդը բառացիորեն հայտնվել է տեղեկատվական հեղեղում, որի հորձանքներին դիմակայելը դարձել է կենսական խնդիր: Այս պայմաններում սովորողներին հաղորդել որոշակի գիտելիքների գումար և ձևավորել ինչ-ինչ կարողություններ միանգամայն անօգուտ է: Անհրաժեշտություն է առաջանում նախևառաջ սովորողների մեջ ամրապնդել այն համոզմունքը, որ հասարակության ակտիվ անդամ դառնալու և տարազան գործընթացներից անմասն չմնալու համար նրանց հարկավոր է ամբողջ կյանքում սովորել: Եվ դպրոցի խնդիրն է աշակերտի մեջ ձևավորել նրա շարունակական կրթության հնարավորությունն ապահովող անձնային և ինտելեկտուալ որակներ: Մենք տեսնում ենք, որ աննկատելիորեն փոխվում է կրթվածության երբեմնի ըմբռնումը: Կրթված մարդն այլևս նա չէ, ով ինչ-որ բան գիտի կամ գիտեցածը կարող է կիրառել իրականության մի նեղ ոլորտում, այլ նա ով ընդունակ է ինչ-որ բան իմանալու: Այսինքն, գնահատվում է ոչ այնքան ուսյալությունը, որքան ուսանելիությունը, մարդու սովորելու, ոչ ստանդարտ իրավիճակներից գլուխ հանելու, նրանցում արդյունավետ գործելու ունակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները կարևոր նշանակություն ունեն նաև կրթության ոլորտում: Ներկայումս տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների կիրառումը ուսուցման գործում ուղղակի անհրաժեշտություն է դարձել:
Կրթական համակարգի կատարելագործումն անհնար է պատկերացնել առանց ուսուցման մեջ նոր մանկավարժական և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման, որոնք կոչված են առավել ակտիվորեն նպաստելու սովորողների մտավոր և ստեղծագործական զարգացմանը:
Կրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաները հանդիսանում են որպես կրթական նոր գաղափարների իրականացման միջոց:Դասագործընթացում ՏՀՏ-ի ներդրումը հանգեցնում է էական փոփոխության՝ ավանդական մեթոդները փոխարինելով ժամանակակից մեթոդների, համադրելով ավանդական և ժամանակակից մեթոդները, հնարները և այլն: Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը որակապես փոխում է դասավանդողի դերը, և նա դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող ու գնահատող գործընկեր: Բոլոր դասարաններում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները կիրառում են ուսումնական նյութն ավելի գրավիչ և հասկանալի ներկայացնելու համար: Ուստի ելնելով ժամանակակից դպրոցի պահանջներից՝ անհրաժեշտ է ավելացնել համակարգչի օգտագործմամբ ուսուցանումը: Օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և բացառիկ այլ հնարավորությունները՝ դասը կարելի է դարձնել ավելի մատչելի, ընկալելի, դիտողական և նույնիսկ «հրավիրող»: Համակարգիչը կարող է օգնել դասավանդողին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Էկրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ավելի դյուրընկալ դարձնել մատուցվող նյութը, գրքային նյութը կարող է վերածվել մի պրակտիկ իրադրության:
Վերջին սերնդի ազգային ուսումնական պլանով սահմանված, առարկայական չափորոշիչներին համապատասխան դասագրքերը լի են QR կոդերով,որոնք իրենց մեջ պահում են տեղեկատվություն։Դասագրքերի արդյունավետ օգտագործումը պահնջում է թվային հմտություններ թե՛ ուսուցչի, և թե՛ աշակերտի կողմից։
Աշխարհագրությունը միայն դպրոցական առարկա չէ,այն մի աամբողջ գիտություն է,որը ստիպում է ձեզ ճանապարհորդել աշխարհով մեկ և ճանաչել նրան։ Աշխարհագրություն առարկան աշակերտների մոտ ձևավորում է ոչ միայն աշխարհագրական մտածողություն, այլև սովորողի մոտ ընդլայնում է մտածողությունը գիտության տարբեր ոլորտներում, ինչպես նաև հնարավորություն է տալիս տեսնելու և հասկանալու մարդու և հասարակության զարգացման ընթացքն ու արդյունքը տարածության ու ժամանակի մեջ։ Այդ իսկ պատճառով նորագույն տեխնոլոգիաները դասապրոցեսում խթանում են աշակերտների պատկերավոր մտքի զարգացմանը, իսկ դրա համար աշակերտը պետք է իմանա` տեխնոլոգիական միջոցների օգտագործման հմտություններ, ինչպես նաև հաղորդակցական մշակույթ:
Ըստ իս աշխարհագրության դասավանդման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաները նպաստում են ուսուցման որակի բարձրացմանը։Քանզի դրանց կիրառմամբ մեծացնում ենք աշակերտների հետաքրքրությունը առարկայի հանդեպ ,նպաստելով նրա աշխարհայացքի ձևավորմանը և աշխարհաճանաչողությանը։
Դասագործընթացին ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ուսումնական նյութի բովանդակությունը ներկայացնել պատկերավոր՝ աշակերտների մոտ ստեղծելով հստակ պատկերացում տվյալ թեմայի շուրջ՝ ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:Այս ամենի վառ ապացույցն է, հեռավար ուսուցման ներդրումը համավարակի ընթացքում և մինչ օրս։
Ըստ ոլորտի մասնագետների՝ նոր նյութի հաղորդման և յուրացման գործընթացում նպատակահարմար են համարում համակարգչային ցուցադրական ծրագրերի կիրառումը, որոնց միջոցով առավել հասանելի, մատչելի և վառ տեսանելի ձևով են մատուցվում տեսական գիտելիքները:
Աշխարագրություն առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար, աշակերտների հայացքներն ընդլայնելու համար կարելի է նրանց առաջարկել ստեղծագործական, ինքնուրույն տնային աշխատանքներ համակարգչային տեխնոլոգիաների գործածությամբ, սահիկահանդեսի,տեսանյութի,տեղեկատվական գրաֆիկի,կլաստերի պատրաստմամբ:Սրանց օգտագործումը աշխարհագրության դասաժամը և ուսուչցի նոր նյութի մատուցումը դարձնում է ավելի պատկերավոր և հստակ, օգնում է ավելի լավ յուրացնել թեման:Ցանկալի է նոր նյութը ներկայացնել համակարգչային ծրագրերի օգնությամբ, որոնք ներբեռնված են նոր քարտեզներով, աղյուսակներով։
Աշխարհագրության դասերին ՏՀՏ-ի օգտագործումը աշակերտներին թույլ է տալիս վառ, հետաքրքիր ձևով ուսումնասիրել հասկացություններն ու սահմանումները, տեսնել աշխարհագրական օբյեկտները,երևույթները տեսանյութերում և լուսանկարներում, և նյութը համախմբել հետաքրքիր ձևով, ինչը նպաստում է նյութի հստակ ընկալմանը։
Տարբեր փուլերում դասերի պատրաստման և անցկացման ընթացքում օգտվում եմ տարբեր տեսակի համակարգչային ծրագրերից՝ ուսումնական ,տեղեկատվական և քարտեզագրական ծրագրերից։Նոր նյութեր սովորելու համար ես օգտագործում եմ ցուցադրական ծրագրեր: Դրանք ներառում են վիդեո դրվագներ մեկնաբանությամբ, ինչը նպաստում է նյութի ավելի վառ ընկալմանը: Ժամանակը ստեղծագործական գործունեություն է պահանջում թե՛ ուսուցչից, թե՛ սովորողից։ Նման գործունեության օրինակ կարող է լինել հետազոտական և որոնողական աշխատանքների կազմակերպումը, որը հիմնված է դասերի և արտադպրոցական գործունեության համատեղ համակարգչային նախագծերի ստեղծման վրա։Աշակերտները աշխատելով նախագծերի և համալիր առաջադրանքների վրա,արդյունքում կարող են ստեղծել էլեկտրոնային գրքույկներ,բուկլետներ,խաչբառներ։
Մուլտիմեդիա տեխնոլոգիաները խնայում են ժամանակը և հնարավորություն են տալիս լուծել ավելի մեծ թվով առաջադրանքներ։Հեռավար ճամփորդել և երազանքի վայրը տեսնելը հասանելի է ցանկացած պահի ի շնորհիվ երկրատեղեկատվական համակարգերի։
Համացանցի հետ աշխատելու հարմարության համար ես ինձ համար մշակել եմ կայքերի կատալոգ, որը ներառում է ոչ միայն դրանց ցուցակն ու հասցեները, այլև հիմնական էջերը։Աշակերտների,տեղեկատվության հետ գրագետ աշխատելու կարողությունը անհատական զարգացման բարձր մակարդակի հասնելու չափանիշներից մեկն է:Սա մեզ թույլ է տալիս ակտիվացնել վերլուծական աշխատանքը,խորացնել ուսուցման մեթոդների կիրառումը, բացահայտել ստեղծագործական կարողությունները և զարգացնել մտածողությունը, ընկալումը։
ՏՀՏ գործիքներով ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
✓ դասավանդողի և սովորողի համար՝ համակարգիչների և ցանցի առկայություն,
✓ դասավանդողի համար՝ դասընթաց մշակելու կարողություն, վարելու հմտություն,
✓ սովորողի համար՝ համակարգչից օգտվելու կարողություն:
Իհարկե, համակարգչի օգտագործումը ոչ բոլոր նյութերի բացատրության և քննարկման ժամանակ է նպատակահարմար, այս դեպքում այն կարող է ստեղծել ավելորդ ծանրաբեռնվածություն: Ուստի նյութի ընտրությունը պետք է կատարել նրա՝ համակարգչային ներկայացման արդյունավետությունից ելնելով։
Այնուամենայնիվ, համակարգչային ուսուցումը կարող է առավել բարձր արդյունք ապահովել միայն այն դեպքում, երբ լիարժեք գիտակցվի, որ դա բոլորի և յուրաքանչյուրի գործն է, երբ համակարգչային գրագիտությանը տիրապետելու խնդիրը դիտարկվի որպես անհետաձգելի խնդիր:
Եվ վերջում հավելեմ,որ որքան էլ ուսուցումը լինի աշակերտակենտրոն, կրթական գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է ուսուցչից, նրա մասնագիտական պատրաստվածությունից: