აზნივ ვირაბიანი
სსიპ ქალაქ ახალციხის №3 საჯარო სკოლის ჩვენი საქართველოს, ისტორიის და სამოქალაქო განათლების უფროსი მასწავლებელი
Երկարաժամկետ նպատակ |
Միջանկյալ ուսումնականն նպատակ N1 |
Նպատակային հասկացություն –
Ժողովրդավարություն Քաղաքացիական մասնակցություն
Ենթահասկացություն – Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններ (Կյանքի, ազատ տեղաշարժվելու, խոսքի, դավանանքի, սեփականության․․․), միջազգային կազմակերպություններ, իրավական փաստաթղթեր։ |
Հարց – Քաղաքացի և պետություն
Ենթահարց: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները Հանգուցային հարց – Հանրային ելույթում ինչպե՞ս ներկայացնենք մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները և դրանց պաշտպանության անհրաժեշտությունը։ Համալիր առաջադրանքի պայմանը։ Պատկերացրեք, որ դուք ոչ ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ եք և հաղորդագրություն եք ստացել աղաքացուց, ով վստահ է, որ խախտվել է իր իրավունքները և ունի խորհրդատվության կարիք։Իրավիճակին ծանոթանալուց հետո որոշում եք իսկապես օգնել նրան, թեև գտնում եք,որ միայն իրավաբանական խորհրդատվությունը բավական չէ, և հարցի կարևորությունից ելնելով անհրաժեշտ է սևեռել հասարակության ուշադրությունը։Քաղաքացու թույլտվությամբ որոշում եք կայացնում նշանակել մամուլի ասուլիս և հանդես գալ հանրային հայտարարությամբ և ստեղծել տեղեկատվական գրքույկ։ |
Նպատակային հասկացության կայուն պատկերացումներ։
Ժողովրդավարություն 1.Բոլոր մարիկ ծնվում են ազատ և հավասար, սեփական արժեքով և իրավունքներով։ 2. Մարդն ունի քաղաքացիական-քաղաքական,սոցիալ-տնտեսական իրավունքներ, Վրաստանի Սահմանադրությունն և միջազգային փաստաթղթերը (դեկլարացիները, կոնվենցիաները) ապահովում են այս իրավունքների պաշտպանումը: 3. Ժողովրդավարական հասարակությունում /պետությունում մարդու իրավունքները գերագույն արժեքներն են: 4. Ժողովրդավարությունը հիմնվում է հիմնական սկզբունքների վրա (հավասարություն, օրենքի գերակայություն, թափանցիկություն, իշխանության բաշխում, արդար ընտրություններ, պատասխանատվություն, ընդգրկավծություն (ինկլուզիա), ոչ բռնի մեթոդներով գործողություններով գործել, հանդուրժողականություն), առանց որոնց պաշտպանությամբ ժողովրդավարական պետությունը չի կարող գործել:
Քաղաքացիական մասնակցություն 1.Ժողովրդավարական հասարակությունը քաղաքացիական հասարակություն է, որը ակտիվ քաղաքացիներից է կազմված: 2. Քաղաքացիական մասնակցությունը հասարակական կարիքների/երկրի մասին հոգ տանելու հնարավորություն է: 3. Ակտիվ քաղաքացիները տարբեր ճանապարհներով (սոցիալական նախագծերի պլանավորում-իրականացում, կամավորական գործունեություն, շահերի պաշտպանություն, լոբբինգ) հոգ են տանում հասարակական հիմնախնդիրները լուծելու մասին: Այդ ժամանակ նրանք համագործակցում են միմյանց հետ, հասարակական ինստիտուտների, ոչ կառավարական կազմակերպությունների, պետական կառույցների հետ: 4. Քաղաքացիական մասնակցության ժամանակ կարևոր է հաշվի առնել այլ մարդկանց շահերը: 5. Քաղաքացիական մասնակցությունը բացառում է բռնի արարքները:
|
Հանրային հայտարարության շամանակ նշել․
· Ինչո՞ւ է կարևոր, որ հասարակությունը իրազեկված լինի այս դեպքի և առհասարակ մարդեւ իրավունքների մասին։ · Խախտված իրավունքները և այդ իրավունքները երաշխավորող իրավական փաստաթղթերը։ · Քայլեր , որոնք պատրաստվում եք ձեռնարկելլ քաղաքացուն օգնելու համար։ Համալիր առաջադրանքի իրականացման փուլերը (Ակտիվություններ, ռեսուրսներ, հարցեր): Փուլ․1Համալիր առաջադրանքի պայմանի ծանոթացում։ Ռեսուրս 1. – Ինչպե՞ս գրել հանրայի հայտարարություն։ Ինչպե՞ս գրել հանրայի հայտարարություն։ Հանրային հայտարարություն գրելու համար անհրաժեշտ է ընտրել ընթերցողի համար հետաքրքիր և արդիական թեմա։ Հանրային հայտարարություն գրելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հրահանգները։ · Վերնագիրը՝ պետք է լինի հակիրճ ու հասկանալի։ Կարևոր է ընտրել այնպիսի վերնագիր , որը կարտահայտի հայտարարության բովանդակությունը և կհետաքրքրի լսողին։ · Այն պետք է ունենա նախաբան (ինչի մասին է հայտարարությունը), հիմնական մաս (բովանդակություն), և եզրահանգում (ամփոփում)։ · Այն պետք է լինի ազդեցիկ, համոզիչ ու հետաքրքիր։
Ինչպե՞ս ստեղծել տեղեկատվական գրքույկ Տեղեկատվական գրքույկ պատրաստելիս անհրաժեշ է հաշվի առնել հետևյալ հրահանգները: Նպատակը՝ մտածե՛ք, թե ինչ նպատակ է հետապնդում ձեր պատրաստած տեղեկատվական գրքույկը. դա կօգնի ձեզ գրքույկի տեղեկատվությունն ու նկարները համապատասխանեցնել թեմային և ընթացիկ հարցերին։ Վերնագիրը՝ պետք է լինի հակիրճ ու հասկանալի։ Ներածությունը՝ պետք է համառոտ նկարագրի հարցի մասին տեղեկությունը և պետք է լինի կոնկրետ։ Ներածությունը՝ պետք է համառոտ նկարագրի հարցի մասինտեղեկությունը և պետք է լինի կոնկրետ։ Նկարները՝ պետք է համապատասխանեն գրքույկին կցված տեքստին, ինչպես նաև պետք էլինի նրանց հետ կապված բացատրություն։Մ՛ի ծանրաբեռնեք գրքույկը,ընտրե՛ք մի քանի տպավորիչ նկարներ։ Գրքույկի ձևավորումը ՝ տրված նկարներից ընտրե՛ք և որոշե՛ք, թե ինչպիսի ձևավորում կունենա ձեր գրքույկը։Նախքան վերջնական տեսք ստանալը, որոշե՛ք թե որտեղ եք տեղադրելու վերնագիրը, նկարները և տեքստը։ Այն բանից հետո երբ աշակերտնեը կծանոթանան ռեսուրսին, թե ինչպես պատրաստել հանրային հայտարարություն և տեղեկատվական գրքույկ նրանք կպատասխանեն գիտելիքի վրա հիմնված հետևյալ հարցերին։ · Ի՞նչ է հանրային հայտարարությունը։ · Ի՞նչ է պետք հաշվի առնել հանրային հայտարարությունը վրա աշխատելիս։ · Երբևէ լսե՞լ եք հանրային հայտարարություն, և գրավե՞լ է արդյոք ձեր ուշադրությունը հանրային հայտարարության թեման։ · Ինչու ՞ պետք է հանրային հայտարարությունը գրավի ընթերցողի ուշադրությունը ։ · Ինչպե՞ս պատրաստել հանրային հայտարարություն , և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այն պատրաստելու համար։ · Ի՞նչ է տեղեկատվական գրքույկը։ · Ի՞նչ նպատակով ենք պատրաստում տեղեկատվական գրքույկ։ · Ի՞նչ է պետք հաշվի առնել տեղեկատվական գրքույկ պատրաստելիս։ · Ինչպե՞ս պատրաստել տեղեկատվական գրքույկ, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այն պատրաստելու համար։(դիզայնի ընտրություն,վերնագիր,ենթավերնագրեր, տեքստ,նկարների ընտրություն)։ Փուլ II–Աշխատանք համալիր առաջադրանքի վրա։ · Քայլ 1. Ինչո՞ւ է կարևոր, որ հասարակությունը իրազեկված լինի այս դեպքի և առհասարակ մարդեւ իրավունքների մասին։ Ակտիվություն 1․ Նախնական գիտելիքի ակտիվացում։ Ուսուցիչը գրատախտակին գրում է պետություն, քաղաքացի և իրավունք բառերը և աշակերտների պատասխանների համաձայն լրացնում զուգորդությունների քարտեզը։ Ռեսուրս 1. Դասագրքից վարժություն # 3։ Աղբյուրին ծանոթանալուց հետո, աշակերտները բանավիճում են, թե ինչու՞ են մարդու և քաղաքացու իրավունքները համարվում մադկության հիմնարար արժեքներ։ · Ի՞նչ է իրավունքը։ · Ի՞նչ է պետությունը և ինչո՞վ է պայմանավորված պետություն և քաղաքացի կապը։ · Ի՞նչ տարբերություն կա մարդու և քաղաքացու միջև։ · Որոնք են մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, ազատությունները։ · Ինչու՞ են մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, ազաատությունները համարվում մարկության հիմնարար արժեքներ։ Քայլ 2. Խախտված իրավունքները և այդ իրավունքները երաշխավորող իրավական փաստաթղթերը։ Ռեսուրս 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և այդ իրավունքների ճանաչումը միջազգային մակարդակով։ Ակտիվություն 1. Բանավեճ · Ո՞ր իրավունքներն են ամենից հաճախ խախտվում։ · Մարդու իրավունքների պաշտպանության ինչպիսի՞ մեխանիզմներ են գործում։ · Ի՞նչ կարևոր նշանակություն ունի Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, իրավունքների պաշտպանության ոլորտում։ · Ինչ գիտեք մարդու իրավունքների պաշտպանության Միջազգային դատարանի մասին։ Քայլ 3. Քայլեր , որոնք պատրաստվում եք ձեռնարկելլ քաղաքացուն օգնելու համար: Ռեսուրս 1․ Դասագրքից վարժություն N 10, էջ 38 Ակտիվություն 1. Դիտել ,, Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ,, տեսանյութը դատողությու արեք դրանց շուրջ։ · Ինչու՞ է անհրաժեշտ պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքները։ · Ինչպե՞ս են պաշտպանում այս մեխանիզմները մեզանից յուրաքանչյուրին։ Համալիր առաջադրանքի շնորհանդեսի շամանակ ուսուցչի կողմից տրված հարցերը աշակերտին. · Բնութագրի՛ր , թե ինչպես է ընթացել առաջդրանքի պրոցեսը: · Նկարագրի՛ր, թե արդյունքում ինչ ես ստացել։ · Ո՞ր հարցին է վերաբերվում քո կողմից պատրաստած տեղեկատվական գրքույկը։ · Բացատրի՛ր, թե ինչու ես պատրաստել տեղեկատվական գրքույկ ,ի՞նչ էիր ուզում ասել տեղեկատվական գրքույկի միջոցով։ · Ինչ՞ու ես մտածում, որ քո պատրաստածը իրականում տեղեկատվական գրքույկ է։ · Քո կարծիքով ո՞վ պետք է հետաքրքրվի քո կողմից կատարած համալիր առաջադրանքով և ինչու՞։ · Ի՞նչ խոչընդոտների ես հանդիպել առաջադրանքը կատարելու ընթացքում։ · Ի՞նչ փոփոխություն կանեիր ,եթե հիմա սկսեիր աշխատել առաջադրանքի վրա։ · Նմանատիպ աշխատանք կատարե՞լ էիր ,թե ոչ։ · Քո կարծիքով , ի՞նչ նմանություն և տարբերություն կա քո և քո համադասարանցիների աշխատանքների միջև։ |