26 აპრილი, პარასკევი, 2024

Համալիր առաջադրանք

spot_img
გოჰარ ესოიან

ნინოწმინდის მუნიციპალიტეტის სოფელ ეშტიის №1 და №2 საჯარო სკოლების გეოგრაფიის უფროსი მასწავლებელი,

როგორც გეოგრაფიის საბაზო საფეხურის ექსპერტი ჩართულია ბილინგვური განათლების დანერგვის პროცესში არაქართულენოვან სკოლებში

 

Համալիր առաջադրանք

 

Երկարաժամկետ նպատակ

 

 

Միջանկյալ ուսումնական նպատակ N1

 

Նպատակային հասկացություն – աշխարհագրական հետազոտություն և վերլուծություն

 

Արդյունք՝ 1,2,3,6,9

1․Աշխարհագրական հետազոտություն  նշանակում է բնական և հասարակական երևույթների ու գործընթացների հետազոտում,վերլուծում և ուսումնասիրում։

 

 

2.Աշխարհագրական հետազոտության համար, տեղեկություն հայթայթել հնարավոր է տարբեր երևույթների դիտարկմամբ,տարբեր քարտեզների և տեղեկատվական աղբյուրների՝(աղյուսակ,դիագրամ,սխեմա,գրաֆիկ,լուսանկար)

օգտագործմամբ։

 

3.Աշխարհագրական հետազոտության արդյունքները կարելի է ներկայացնել(քարտեզների,աղյուսակների, գրաֆիկների,լւսանկարների և դիագրամների )տեսքով։

 

4.Աշխարհագրական հետազոտությունը հաճախ

գործնական  բնույթ է կրում (նրա միջոցով կարելի է տարբեր երևույթների և գործընթացների արդյունքների կանխատեսում)։

 

 

Հարց-Մեծ Արգելախութ

 

Ենթահարց-Կորալյան խութեր,կորալյան կղզիներ,էկոհամակարգ, ատոլ,լագունա,դայվինգ,տուրիզմ

 

Հանգուցային հարց-Ինչպե՞ս շնորհանդեսի միջոցով  ընկերներիս հասկացնեմ,թե ինչպես են առաջանում կորալյան խութերը և ի՞նչ նշանակությունը ունի դրանց պահպանումը էկոհամակարգի համար։

 

Համալիր առաջադրանքի պայման-

Նեմոյին փնտրելիս Արկածային անիմացիոն ֆիլմը

(https://hayertv.org/hy/multfimer-hayeren-targmanutyamb/28841–2003.html)

դիտելուց հետո,քո վրա մեծ ազդեցություն է թողել կորալյան խութերի յուրօրինակ էկոհամակարգը,որը առանձնանում է կենսաբազմազանությամբ։Այն ՅՈՒՆԵՍԿՈ-ն 1981 թվականին մտցրել է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Որոշել ես ավելի շատ բան իմանալ Մեծ արգելախութի մասին և քո տպավորություններով կիսվել ընկերներիդ  հետ շնորհանդեսի տեսքով «Մեծ արգելախութի կարևորությունը» վերնագրով։

 

 

 

 

Նպատակային հասկացության կայուն պատկերացումներ

Կայուն զարգացում

Արդյունք ՝7,10,11,12,13;

1.         Լոկալ գործողությունները կարող են  գլոբալ հիմնախնդիրների հանգեցնեն։

2.     Կայուն զարգացման նպատակների (սոցիալական,տնտեսական,բնապահպանական և բարեկեցության) իրագործումն անհրաժեշտ է ապագա սերունդների բարեկեցության համար։

 

Աշխարհագրական երևույթ և գործընթաց

 

Արդյունք՝4,5,13;

 

1․Յուրաքանչյուր աշխարհագրական երևույթ և գործընթաց իր պատճառներն ու արդյունքներն ունի և տարբերվող տևողություն։

 

 

2․Աշխարհագրական երևույթների և գործընթացների արդյունքում ձևավորվում և ձևափոխվում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը։

 

Գնահատման խորագիր-(տվյալ համալիր առաջադրանքին համապատասխան)

 

Աշխատանքը ներկայացնելիս հստակ ցույց տու՛ր.

 

1․Ինչպե՞ս է տեղի ունենում կորալյան խութերի առաջացումը աշխարհագրական պայմանների ազդեցությամբ։ (Աշխարհագրական երևույթ և աշխարհագրական գործընթաց կ․պ․1 )

 

2․Ինչպես է ազդում գլոբալ կլիմայական փոփոխությունը  կորալյան խութերի զարգացման վրա (Աշխարհագրական երևույթ և աշխարհագրական գործընթաց կ․պ․2 )

 

3.Ինչո՞ւ է Ավստրալիայի կորալյան խութերի էկոհամակարգի լոկալ ոչնչացումը գլոբալ հիմնախնդիր։(Կայուն զարգացում,կ․պ․ 1)

4․Ինչու՞ է կարևոր Ավստրալիայի մեծ արգելախութի պահպանումը ապագա սերունդների համար ; (Կայուն զարգացում,կ․պ․ 2)

 

 

 

Համալիր առաջադրանքի իրականացման փուլեր (ակտիվություններ,ռեսուրսներ,հարցեր)

 

I Փուլ համալիր առաջադրանքի ձև

Քայլ 1․ Ինչպե՞ս պետք է ի ցույց դնեմ  գիտելիքս,ուսումնասիրվելիք հարցի հետ կապված։

 

Ռեսուրսներ/ակտիվություն

როგორ  შევქმნათ  პრეზენტაცია

 

 

Ի՞նչ է շնորհանդեսը։

• Ստեղծել եք,թ՞ե ոչ շնորհանդես ուրիշ ժամանակ։

• Ի՞նչ է կայանում շնորհանդեսի նպատակը։

• Ի՞նչ պետք է հաշվի առնենք շնորհանդես պատրաստելու ժամանակ

•Ի՞նչ մասերց է բաղկացած շնորհանդեսը։

• Ինչպե՞ս պատրաստենք շնորհանդես։

Ի՞նչ քայլեր պետք է անենք շնորհանդես պատրաստելիս։

 

II Փուլ- համալիր առաջադրանքի իմաստը

Քայլ 1

 

Ինչպե՞ս է տեղի ունենում կորալյան խութերի առաջացումը աշխարհագրական պայմանների ազդեցությամբ

(Աշխարհագրական երևույթ և աշխարհագրական գործընթաց կպ1 )

 

Ինչպե՞ս է ազդում գլոբալ կլիմայական փոփոխությունը  կորալյան խութերի զարգացման վրա

(Աշխարհագրական երևույթ և աշխարհագրական գործընթաց կպ2 )

 

 

Ռեսուրսներ/ակտիվություննոր-

 

Ուսուցչի դասագիրք էջ 262 «Կորալյան խութեր»

მარჯნის რიფები

მარჯნის რიფების გაუფერულება

ვიდეო მასალა- მარჯნის რიფები; ვიდეო მასალა ქართულად

ვიდეო მასალა- მარჯნის რიფების პრობლემის გადაჭრაზე

მარჯნის რიფები უფერულდება

 

Ի՞նչ է լագունան,ատոլը։

•Ո՞րնք են մարջանյան ծագման կղզիներ։

•Ավստրալիա մայրցամաքի ո՞ր մասում է գտնվում Մեծ արգելախութը։

• Ծովագնացները ինչո՞ւ դժվարացան մոտենալ Ավստրալիայի արևելյան ափերին։

•Ո՞ր ծովերում են տարածվում կորալյան խութերի գաղութները։

•Ինչպե՞ս են առաջանում կորալյան պոլիպները։

•Ի՞նչ է գլոբալ կլիմայական փոփոխությունը։

•Ինչպե՞ս է ազդում կորալյան խութերի վրա ջերմաստիճանի գլոբալ ավելցումը։

•Ո՞ր գործոններն են պայմանավորում կորալյան խութերի գունազրկումը։

•Ինչպե՞ս արտացոլեմ շնորհանդեսում կորալյան խութերի առաջացման պատճառները և գլոբալ կլիմայական փոփոխության ազդեցությունը դրա վրա։

 

Քայլ 2

 

Ինչու՞ է Ավստրալիայի կորալյան խութերի էկոհամակարգի լոկալ ոչնչացումը գլոբալ հիմնախնդիր

Կայուն զարգացում,կպ 1)։

 

Ինչո՞ւ է կարևոր Ավստրալիայի մեծ արգելախութի պահպանումը ապագա սերունդների համար ; (Կայուն զարգացում,կպ 2)։

 

Ռեսուրսներ/ակտիվություննոր-

 

მარჯნის რიფების გაუფერულება

ვიდეო მასალა- მარჯნის რიფები; ვიდეო მასალა ქართულად

ვიდეო მასალა- მარჯნის რიფების პრობლემის გადაჭრაზე

მარჯნის რიფები უფერულდება

 

•           Ի՞նչ պատճառներով են ոչնչանում Ավստրալիայի կորալյան խութերը։

•              Ի՞նչ նշանակություն ունի Մեծ արգելախութը։

•              Տուրիզմի ո՞ր տեսակն է զարգացած կորալյան խութերում,ատոլներում։

•              Ինչպե՞ս է ազդում մարդը Մեծ արգելախութի զարգացման վրա։

•              Ինչպե՞ս դարձավ կորալյան խութերի ոչնչացման լոկալ հիմնախնդիրը գլոբալ։

•              Ինչո՞ւ է կարևոր Կորալյան խութերի պահպանումը ապագա սերունդների համար։

•              Ինչպե՞ս պահպանենք մեծ արգելախութը։

•              Ինչպե՞ս շնորհանդեսում արտացոլեմ Մեծ Արգելախութի կարևորությունը, ապագա սերունդների բարեկեցության համար։

 

Աշակերտների  համալիր առաջադրանքի շնորհանդեսի ներկայացման  ժամանակ ուսուցչի կողմից  տրված հարցեր

 

·         Նկարագրիր  ինչպե՞ս անցավ առաջադրանքի իրագործումը;

·         Նկարագրիր ի՞նչ  ես ստեղծել։

·         Ի՞նչ հարցերի է անդրադառնում  քո պատրաստած առաջադրանքը։

·         Բացատրիր ինչո՞ւ ստեղծեցիր հոդված թերթի համար, ի՞նչ էիր  ուզում ասել դրա միջոցով։

·         Քո կարծիքով ո՞վ պետք է հետաքրքրվի քո ստեղծած համալիր առաջադրանքով և ինչո՞ւ։

·         Ի՞նչ բարդությունների առաջ կանգնեցիր առաջադրանքն իրագործելիս։

·         Ի՞նչ կանեիր այլ կերպ,եթե հիմա սկսեիր աշխատել այս առաջադրանքի վրա։

·         Երբևէ՞  նման  ձևի,կամ բովանդակության առաջադրանք կատարել ես։

·         Քո կարծիքով ինչո՞վ է նման, և ինչո՞վ է տարբեր քո առաջադրանքն  համադասարանցիներիդ աշտանքներից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ერთიანი ეროვნული გამოცდები

ბლოგი

კულტურა

მსგავსი სიახლეები