29 მარტი, პარასკევი, 2024

Դավիթ Շինարար

spot_img

გთავაზობთ სსიპ ნინოწმინდის მუნიციპალიტეტის სოფელ სპასოვკის 2 საჯარო სკოლის მერვე კლასში, ისტორიის მასწავლებლის, ბეღექ მანასიანის მიერ ჩატარებულ კომპლექსურ დავალებას.

თემა: დავით IV აღმაშენებელი

ცნებები: წყარო

ქვეცნებები: მატიანე

ისტორიული ტექსტი

მატერიალური წყაროები

პირობა: მოსწავლებმა წარმოიდგინონ, რომ არიან შუა საუკუნეების გვიანი ხანის მემატიანეები და დაწერონ მატიანე დავით აღმაშენებლის ცხოვრებისა და მოღვაწეობის შესახებ.

Երկարաժամկետ նպատակ Միջանկյալ ուսումնական նպատակ N1
Նպատակային հասկացություն

աղբյուր

Արդյունքներ՝ բազային աստիճան․ 1, 2, 5, 6

 

 

Ենթահասկացություն  –

· Տարեգրություն

· Պատմական տեքստ

· Նյութական աղբյուրներ

Հարց Դավիթ Շինարար

Ենթահարցեր

·  Դավիթ Շինարարի կառավարման առաջին տարիները

· Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները

· Դավիթ Շինարարի բարեփոխումները

Հանգուցային հարց

Ինչպե՞ս ներկայացնել տարեգրության միջոցով Դավիթ Շինարարի մասին գոյություն ունեցող պատմական աղբյուրներն ու դրանցում պարունակվող տեղեկությունները։

 Համալիր առաջադրանքի հրահանգ

Պատկերացրեք, որ տարեգիր եք, ով ապրում է ուշ միջնադարյան Վրաստանում և որոշել եք մշակել պատմական նյութեր, աղբյուրներ և գրել տարեգրություն Դավիթ Շինարարի գործունեության մասին։

Նպատակային հասկացության հետ կապված կայուն պատկերացումներ․

1) Պատմաբանները անցյալի մասին տեղեկությունները վերցնում են աղբյուրներից։

2) Անցյալն ուսումնասիրելիս  պատմաբանները հիմնվում են տարբեր տեսակի աղբյուրների (նյութական, ազգագրական, գրավոր, լեզվական, կինո-լուսանկար-ֆոնոփաստաթղթերի) վրա։

3) Ոչ բոլոր աղբյուրներն են հավասարապես հուսալի։

4) Աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ոչ միանշանակ է, ուստի դրանց մեկնաբանությունը պատմաբանների կողմից քննարկան առարկա է։

Գնահատման չափորոշիչներ(կոնկրետ համալիր առաջադրանքին հարմարեցված)

Տարեգրության մեջ հստակ ցույ՛ց տուր․

1.  Ո՞ր աղբյուրներից ենք տեղեկություն ստանում Դավիթ Շինարարի գործունեության մասին և ի՞նչ տեղեկություններ են հաղորդում դրանք (բարեփոխումներ, ռազմական միջոցառումներ, արտաքին քաղաքականություն)։ (Աղբյուր 1)

2. Ի՞նչ տեղեկություններ են հաղորդում Դիդգորիի ճակատամարտի և դրա հետևանքների մասին վրաց և օտար աղբյուրները․ ի՞նչ կարծիքներ գոյություն ունեն այս հարցի վերաբերյալ։ (Աղբյուր 4)

3. Ի՞նչ տեսակի (գրավոր, նյութական, բանավոր…)  աղբյուրներ են հայտնաբերվել Դավիթ Շինարարի գործունեության մասին և որքանո՞վ են դրանք հավաստի /հուսալի։ (Աղբյուր 2,3)

 

 Համալիր առաջադրանքի իրականացման փուլերը (ակտիվություններ, ռեսուրսներ, հարցեր)

Փուլ I – Համալիր առաջադրանքի պայմանի ծանոթացում

 Ռեսուրսներ

·         Ինչպե՞ս երեխային սովորեցնել տարգրություն գրել – էտալոն (etaloni.ge)

·         Old Paper Tutorial – YouTube

Հարցեր:

·         Ի՞նչ է տարեգրությունը։

·         Ինչպե՞ս գրել տարեգրություն։

·         Գիտեք, թ՞ե ոչ որևէ պատմական տարեգրություն։

Փուլ II – Աշխատանք համալիր առաջադրանքի վրա

Քայլ 1  Ո՞ր աղբյուրներից ենք տեղեկություն ստանում Դավիթ Շինարարի գործունեության մասին և ի՞նչ տեղեկություններ են հաղորդում դրանք (բարեփոխումներ, ռազմական միջոցառումներ, արտաքին քաղաքականություն)։

Ռեսուրսներ. դասագիրք էջ. 98-105 , պարբերություն 26, 27 , 28

 Ակտիվություն

· Պատմական տեքստերի և աղբյուրների մշակում, տեղեկության վերլուծություն

· Խմբային աշխատանք հետևյալ հարցերի շուրջ. Դավիթի բարեփոխումները, միջոցառումները, արտաքին քաղաքականությունը։

Հարցեր

·  Ի՞նչ տեղեկություններ է հաղորդում Դավիթ Շինարարի պատմաբանը <<Մեծ թուրքիզմի>> ( <<Դիդի թուրքոբայի>>) մասին։

· Ի՞նչ տեղեկություններ են տալիս պատմական աղբյուրները Դավիթ Շինարարի  բարեփոխումների մասին։

· Ինչպե՞ս Դավիթ Շինարարն իրականացրեց ռազմական բարեփոխումը։

· Աղբյուրների և պատմական տեքստի համաձայն ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրի կառավարման համակարգում։

· Ի՞նչ նպատակադրում ուներ Ռուիս-Ուրբնիսիի եկեղեցական ժողովը։

· Ինչպե՞ս ընթացավ և ավարտվեց թուրք-սելջուկներից երկրի ազատագրման գործընթացը։

·  Ըստ աղբյուրի, ինչպի՞սին է եղել Դավիթ Շինարարի քաղաքականությունը Թբիլիսիում, քաղաքի միացումից հետո։

· Ինչպիսի՞ն էր Դավիթ Շինարարի տարածաշրջանային քաղաքականությունը։

Քայլ 2. Ի՞նչ տեղեկություններ են հաղորդում Դիդգորիի ճակատամարտի և դրա հետևանքների մասին վրաց և օտար աղբյուրները և ի՞նչ կարծիքներ գոյություն ունեն այս հարցի վերաբերյալ։

Ռեսուրսներ. դասագրքում տրված աղբյուրներ, էջ. 103-104 , հավելված 1, հավելված 2 , հավելված 3

Ակտիվություններ

· Աղբյուրների մշակում

·  Աղբյուրներից ստացված տեղեկատվության համեմատություն / վերլուծություն

Հարցեր

· Ի՞նչ տեղեկություն են հաղորդում վրաց և օտար աղբյուրները մարտից առաջ զորքերի քանակի մասին։

·  Ի՞նչ տեղեկություններ են տալիս պատմական աղբյուրները Դիդգորիի ճակատամարտի հետևանքների մասին։

·  Ի՞նչ նմանություն-տարբերություն կա Դիդգորիի ճակատամարտի մասին գոյություն ունեցող վրաց և օտար աղբյուրներում։

· Ըստ պատմական աղբյուրների, ինչպե՞ս Դավիթ Շինարարը գրավեց Թբիլիսին։

· Ըստ պատմական աղբյուրների, Դավիթը ինչպե՞ս գրավեց Անին։

· Ի՞նչ են մեզ ասում տրված պատմական աղբյուրները Դավիթ Շինարարի՝ որպես սպարապետի մասին։

Քայլ 3.  Ի՞նչ տեսակի  (գրավոր, նյութական, բանավոր…)  աղբյուրերն են հայտնաբերվել Դավիթ Շինարարի գործունեության մասին և որքանո՞վ են հավաստի դրանք։

Ռեսուրսներ. դասագիրք էջ. 98-105 , պարբերություն 26, 27 , 28 ; հավելված 1, հավելված 2 , հավելված 3

Ակտիվություններ

· Աղբյուրների տեսակավորում առաջնային և երկրորդային աղբյուրների

· Աղբյուրների դասակարգում․ բանվոր, գրավոր , նյութական

· Քննարկում աղբյուրների հավաստիության վերաբերյալ

Հարցեր

·  Ի՞նչ տեսակի աղբյուրներ գոյություն ունեն Դավիթ Շինարարի մասին։

·  Ո՞ր տեսակի աղբյուրներից ստացված տեղեկություններն են ավելի կարևոր  (բանավոր, գրավոր, նյութական)։  Ինչո՞ւ։

·  Որքանո՞վ են հավաստի վերոնշյալ աղբյուրները։

·  Ո՞րն է առաջնային և ո՞րը՝ երկրորդային աղբյուր։

 

Աշակերտների համալիր աշխատանքը ներկայացնելու գործընթացում ուսուցչի կողմից տրվող հարցերը:

  • Նկարագիր, ինչպես է ընթացել առաջադրանքի վրա աշխատելու գործընթացը։
  • Նկարագիր՝ ի՞նչ նյութ ես ստեղծել:
  • Ի՞նչ հարց է պարունակում ձեր կողմից կատարած առաջադրանքը:
  • Բացատրիր, ինչու՞ ես ստեղծել տարեգրություն, ի՞նչ էիր ուզում ասել դրա միջոցով։
  • Ինչու՞ ես մտածում, որ քո կողմից ստեղծված նյութն իսկապես տարեգրություն է։
  • Քո կարծիքով ո՞ւմ պետք է հետաքրքրես քո կողմից ստեղծած համալիր առաջադրանքով և ինչո՞ւ։
  • Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել առաջադրանքի վրա աշխատելու ընթացքում։
  • Ի՞նչն այլ կերպ կանեիր, եթե հիմա սկսեիր աշխատել առաջադրանքի վրա։
  • Երբևէ նման ձև կամ բովանդակություն ունեցող աշխատանք արե՞լ եք։
  • Քո կարծիքով, ինչո՞վ է նման և ինչո՞վ՝ տարբեր քո առաջադրանքը դասընկերներիդ աշխատանքից։

Հավելված 1

Զորքերի քանակը Դիդգորիի ճակատամարտի ժամանակ

«Սուլթան ու Իլգազը 600000 զինվորներով ներխուժեցին թագավորի երկիր, այստեղ Դավիթ թագավորը, Սուրբ Խաչի նշանի ներքո, 80000 քրիստոնյա զինվորներով, երկու լեռների մեջտեղում գտնվող, անտառապատ կիրճում կանգ առավ, որտեղից թշնամու հարձակմանն էր ապասում»։

Գոթիե

«Դավիթ թագավորը 40000 ուժեղ և քաջ զինվորներով և փորձառու ռազմիկներով դուրս եկավ թուրքական զորքերի դեմ։ Նա ուներ այլ բանակ ևս․ 15000 քաջ և ընտրյալ ղվչաղներ, 5000 ալաններ և 100 ֆրանկ>>։

Մաթևոս Ուռհայեցի, հայ պատմաբան

Աղբյուրներ Դիդգորիի ճակատամարտի հետևանքների մասին

«Զոհվածների ձիերով, զենքերով ու ռազմական հանդերձանքով ծածկվեցին դաշտերը»։

Մաթևոս Ուռհայեցի

«Նրանք (վրացիները) բազմաքանակ հարստություն խլեցին հակառակորդից»։

Ալ-Ֆարիկ

«Իսկ մեր սպաներն ու մեծերը ամբողջ թագավորությունը լցրել են ոսկով և արծաթով, արաբական ձիերով, ասորական ջորիներով, գորգ-վարագույրներով, այլ օտար ամանեղենով և ռազմական զենքերով․․․․ գեղեցիկ, թանկարժեք խնջույքի գավաթներով և որսորդական հրացաններով․․․․ Ոչ մի թուղթ և թանաք չի հերիքում նկարագրել»։

«Քարթլիի կյանքը», Դավիթի պատմաբան

Հավելված 2

Թբիլիսիի գրավումը

Դիդգորի ճակատամարտից հետո․

«Առաջին պատերազմից ևեթ թագավորը գրավեց քաղաք Տփիլիսին (1122թ․), որը 400 տարի շարունակ գտնվում էր պարսիկների տիրապետության տակ, ժառանգեց իրենց տները դարերով»։

«Քարթլիի կյանքը»

«Այդ բանից հետո, երբ պարտությամբ ավարտվեց մահմեդականների արշավանքը, Աբխազիայի թագավորն էլ վերադարձավ: Դավիթը Թբիլիսիի մոտ շրջափակեց նրանց և ճամաբար դրեց միայն դրանից հետո սրով մտավ Թբիլիսի։ Թալանեց և կրակի մատնեց քաղաքի մեծ մասը։ Այնուհետև ներում է բնակիչներին և լավ վերաբերվում նրանց։ Սահմանեց նրանց իսկ նախընտրած պայմանները»։

Ալ-Ֆարիկ, արաբ պատմաբան

Հավելված 3

Անիի գրավումը

«Վրաց թագավոր Դավիթը դաժանորեն կոտորեց պարսիկ զորքերին, գրեթե 2000 մարդ ոչնչացրեց և գրավեց հայերի գահանիստ քաղաք Անին։ Նա Անին ազատագրեց ստրկությունից, որը 60 տարի գտնվում էր գերության մեջ․․․ և ուրախություն եղավ յուրաքանչյուր հայի օջախում»։

Մաթևոս Ուռհայեցի, հայ պատմաբան։

ერთიანი ეროვნული გამოცდები

ბლოგი

კულტურა

მსგავსი სიახლეები