Ք.Ախալցիխեյի N3 հանրային դպրոցի պատմության և քաղաքացիական կրթության ուսուցչուհի‘ Ազնիվ Վիրաբյան։
აზნივ ვირაბიანი
ახალციხის №3 საჯარო სკოლის ჩვენი საქართველოს, ისტორიის და სამოქალაქო განათლების მასწავლებელი
Թեմա: Աբխազիա |
|||||||||||||||||||||
Երկարաժամկետ նպատակ | Միջանկյալ ուսումնական նպատակ N1 | ||||||||||||||||||||
Նպատակային
hասկացություն
ժամանակ (փոփոխություն),(Արդյունք 3,5), Տնտեսություն (Արդյունք 2, 4, 5)
Ենթահասկացություն․ Պատմական փաստ, իրադարձություն, ավանդույթ, լեգենդ, առասպել։
|
Հարց․ Զբոսաշրջային օբյեկտները Աբխազիայում
Ենթահարցեր: Բնական հուշարձանները Աբխազիայում։ Մշակութային հուշարձանները Աբխազիայում։
· Հանգուցային հարց.
Տեղեկատվական գրքույկում ինչպե՞ս ներկայացնենք Աբխազիայի բնական և մշակութային ժառանգության հուշարձանների յուրահատկությունները և դրանց դերը զբոսաշրջության զարգացման գործում։
Համալիր առաջադրանքի պայմանը։ Պատկերացրե՛ք, որ տուրիստական գործակալության ներկայացուցիչ եք և զբոսաշրջիկներին հետաքրքրելու համար բացում եք զբոսաշրջային երթուղի Աբղազիայի համար։ Տեղեկատվական գրքույկում ներառե’ք զբոսաշրջիկներին հետաքրքրող երթուղին՝ դեպի Աբխազիայի մշակութային (Բեդիայի տաճարը, Բեսլեթիի կամուրջը, Դոլմենները և այլն) և բնական հուշարձանները (օրինակ՝ Նոր Աֆոնի քարանձավը, Ռիծա լիճը, Կրուբերի անդունդը, Ռեպրուա գետը, Գեգիի ջրվեժը և այլն), որոնք կապված են բազմաթիվ պատմական փաստերի, լեգենդների և իրադարձությունների հետ։ |
||||||||||||||||||||
Նպատակային հասկացության կայուն պատկերացումներ։
Ժամանակ (փոփոխություն) Արդյունք (3, 5) 1.Փոփոխությունը առօրյա կյանքի մի մասն է։ Ամեն ինչ փոխվում է․ անցյալը, ներկան և ապագան փոխկապակցված են։ 2. Իրադարձությունները տեղի են ունենում որոշակի հաջորդականությամբ։Դրանում մեզ օգնում են թվագրությունը և օրացույցը։ Տնտեսություն Արդյունք (2, 4, 5)
2. Վրաստանի կոնկրետ տարածաշրջանի համար բնութագրող բնական ռեսուրսները պատճառ են հանդիասանում տեղի բնակչության գործունեության և մանագիտության համար։ 3. Մեր երկրի բնական ռեսուրսները սահմանափակ են,այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զգուշանալ։ |
Պատկերացրե՛ք, որ տուրիստական գործակալության ներկայացուցիչ եք և զբոսաշրջիկներին հետաքրքրելու համար բացում եք զբոսաշրջային երթուղի Աբղազիայի համար։ Տեղեկատվական գրքույկում ներառե’ք զբոսաշրջիկներին հետաքրքրող երթուղին՝ դեպի Աբխազիայի մշակութային (Բեդիայի տաճարը, Բեսլեթիի կամուրջը, Դոլմենները և այլն) և բնական հուշարձանները (օրինակ՝ Նոր Աֆոնի քարանձավը, Ռիծա լիճը, Կրուբերի անդունդը, Ռեպրուա գետը, Գեգիի ջրվեժը և այլն), որոնք կապված են բազմաթիվ պատմական փաստերի, լեգենդների և իրադարձությունների հետ։
Տեղեկատվական գրքույկի շնորհանդեսի ժամանակ նշեք․
|
||||||||||||||||||||
Համալիր առաջադրանքի իրականացման փուլերը (ակտիվություններ, ռեսուրսներ, հարցեր)
Փուլ 1․ Համալիր առաջադրանքի պայմանի ծանոթացում․ Ռեսուրս 1. Ինչպե՞ս պատրաստել տեղեկատվական գրքույկ։ Ինչպե՞ս պատրաստել տեղեկատվական գրքույկ։ Տեղեկատվական գրքույկի միջոցով տեղեկություն ենք ստանում այս կամ այն հարցի , ինչպես նաև զբոսաշրջային և տեսարժան վայրերի մասին։ Այն բաղկացած է մի քանի մասերից, և նրանում ներկայացված է հակիրճ տեղեկություն։ Տե՛ս գրքույկի պատրաստման տարբեր նմուշներ։ Տեղեկատվական գրքույկ պատրաստելիս անհրաժեշ է հաշվի առնել հետևյալ հրահանգները։ Նպատակը՝ մտածե՛ք, թե ինչ նպատակ է հետապնդում ձեր պատրաստած տեղեկատվական գրքույկը. դա կօգնի ձեզ գրքույկի տեղեկատվությունն ու նկարները համապատասխանեցնել թեմային և ընթացիկ հարցերին։ Վերնագիրը՝ պետք է լինի հակիրճ ու հասկանալի։ Ներածությունը՝ պետք է համառոտ նկարագրի հարցի մասին տեղեկությունը և պետք է լինի կոնկրետ։ Տեքստը՝ պետք է լինի դյուրըմբռնելի, քերականորեն պարզ և հաճելի։ Նկարները՝ պետք է համապատասխանեն գրքույկին կցված տեքստին, ինչպես նաև պետք է լինի նրանց հետ կապված բացատրություն։ Մ՛ի ծանրաբեռնեք գրքույկը, ընտրե՛ք մի քանի տպավորիչ նկարներ։ Գրքույկի ձևավորումը ՝ տրված նկարներից ընտրե՛ք և որոշե՛ք, թե ինչպիսի ձևավորում կունենա ձեր գրքույկը։ Նախքան վերջնական տեսք ստանալը, որոշե՛ք թե որտեղ եք տեղադրելու վերնագիրը, նկարները և տեքստը։
Տեղեկատվական գրքույկի նմուշ․ Այն բանից հետո երբ աշակերտնեը կծանոթանան տեղեկատվական գրքույկ պատրաստելու ռեսուրսին, նրանք կպատասխանեն գիտելիքի վրա հիմնված հետևյալ հարցերին․ · Ի՞նչ է տեղեկատվական գրքույկը։ · Ի՞նչ նպատակով ենք պատրաստում տեղեկատվական գրքույկ։ · Ի՞նչ է պետք հաշվի առնել տեղեկատվական գրքույկ պատրաստելիս։ · Ինչպե՞ս կօգնի տեղեկատվական գրքույկը՝ Աբխազիայի բնական և մշակութային հուշարձանները ներկայացնելու համար։ · Ինչպե՞ս պատրաստել տեղեկատվական գրքույկ, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այն պատրաստելու համար (դիզայնի ընտրություն, վերնագիր, ենթավերնագրեր, տեքստ, նկարների ընտրություն)։ Փուլ II–Աշխատանք համալիր առաջադրանքի վրա
Ռեսուրս 1.Դասագրքից ենթավերնագրեր 6.1. Աբխազիայի աշխարհագրական դիրքը և բնական պայմանները, 6.2. Տնտեսության բնագավառները Աբխազիայում, 6.5. Մշակութային հուշարձանները Աբխազիայում։
Ակտիվություն 1. Աշխատանք ժամանակային գծի վրա։ Ժամանակային գիծը բաժանե՛ք հազարամյակների և գծի վրա նշե՛ք 6.5 բաժնում տրված Աբխազիայում գտնվող քրիստոնեական և նախաքրիստոնեական մշակութային հուշարձանների ստեղծման ժամանակաշրջանները։ Ակտիվություն . Աշխատանք քարտեզի վրա։ Ուշադիր հետևե՛ք Աբխազիայի բնական և մշակութային հուշարձանների քարտեզին և լրացրե՛ք ստորև տրված աղյուսակը։
Ակտիվություն 2․ Ուրվագծային քարտեզի վրա գծիկներով նշե՛ք զբոսաշրջային երթուղին, որով ցույց կտաք Աբխազիայի բնական և մշակութային հուշարձանները։ Ռեսուրս 2. Պահպանված լեգենդներ՝ Ռիծա լիճը և Ռեպրուա գետը ლეგენდები – რიწის ტბა – მდ. რეპრუა.pptx · Ինչպե՞ս են ժաղովրդի հիշողության մեջ մնացել Աբխազիայի բնական հուշարձանների հետ կապված լեգենդները։ · Ձեր կարծիքով ի՞նչն է հորինված և ի՞նչը իրական լեգենդում։ · Լեգենդի համաձայն ինպե՞ս է առաջացել Ռիծա լիճը։ · Համաձայն լեգենդի, որտեղի՞ց է գալիս Ռեպրուա գետի անվանումը։ · Ո՞ր պատմական անձանց, թագավորների անվան հետ է կապված Աբխազիայի մշակութային հուշարձանների՝ օր․ Բեդիայի տաճարը, Բեսլեթիի կամուրջը։ · Դասարանում քննարկեք՝ արդյո՞ք Աբխազիայի բնական և մշակութային հուշարձանների հետ կապված լեգենդները, պատմական փաստերը կհետաքրքրեն զբոսաշրջիկներին։ · Տեղեկատվական գրքույկում ինչպե՞ս ներկայացնենք, թե Աբխազիայի բնական և մշակութային ժառանգության հուշարձանների հետ կապված լեգենդներն ու առասպելները ինչպես են մնացել մարդկանց հիշողության մեջ։ Ի՞նչ տեղեկություն ունենք այսօր դրանց մասին։ Ակտիվություն 4․ Դասարանում կազմակերպե՛ք բանավեճ, քննարկե՛ք ստորև տրված իրավիճակը և պատասխանե՛ք հարցերին։ Գիան և ընկերը որոշեցին խաղալ։Նրանք տան նկուղում կապույտ ներկ գտան, որով սկսեցին խզբզել պատմական հուշարձանը, այնուհետև ներկեցին հայտնի քաղաքական գործչի արձանը։
· Ի՞նչ եք կարծում՝ Գիան ու ընկերը ճիշտ վարվեցին, թե՝ ոչ։ · Դուք կընտրեի՞ք, թե ոչ զբաղմունքի այս տարբերակը։ Հիմնավորե՛ք պատասխանը։ · Ձեր կարծիքով, մշակութային և բնական ժառանգության հուշարձանների վնասումը համարվու՞մ է արդյոք հանցանք և պատժվու՞մ է օրենքով, թե՝ ոչ։ · Ինչո՞ւ պետք է պահպանենք ու պաշտպանենք բնական և մշակութային ժառանգության հուշարձանները։ · Ձեր կարծիքով, հուշարձան այցելելիս ինչպե՞ս պետք է վարվի տեղի բնակիչը կամ զբոսաշրջիկը, որպեսզի չվնասի և չվտանգի այն։ Համալիր առաջադրանքի շնորհանդեսի շամանակ ուսուցչի կողմից տրված հարցերը աշակերտին. · Բնութագրի՛ր , թե ինչպես է ընթացել առաջդրանքի պրոցեսը: · Նկարագրի՛ր, թե արդյունքում ինչ ես ստացել։ · Ո՞ր հարցին է վերաբերվում քո կողմից պատրաստած տեղեկատվական գրքույկը։ · Բացատրի՛ր, թե ինչու ես պատրաստել տեղեկատվական գրքույկ ,ի՞նչ էիր ուզում ասել գրքույկի միջոցով։ · Ինչ՞ու ես մտածում, որ քո պատրաստածը իրականում տեղեկատվական գրքույկ է։ · Քո կարծիքով ո՞վ պետք է հետաքրքրվի քո կողմից կատարած համալիր առաջադրանքով և ինչու՞։ · Ի՞նչ խոչընդոտների ես հանդիպել առաջադրանքը կատարելու ընթացքում։ · Ի՞նչ փոփոխություն կանեիր ,եթե հիմա սկսեիր աշխատել առաջադրանքի վրա։ · Նմանատիպ աշխատանք կատարե՞լ էիր ,թե ոչ։ · Քո կարծիքով ինչ նմանություն և տարբերություն կա քո և քո համադասարանցիների աշխատանքների միջև։
|