30 ნოემბერი, ოთხშაბათი, 2022

Ալեքսանդր Մակեդոնացի և   հելլենիզմ

spot_img

ნაირა მარიკიან

ისტორიისა და სამოქალაქო განათლების უფროსი მასწავლებელი, ნინოწმინდის მუნიციპალიტეტის სოფელ ჟდანოვის საჯარო სკოლა 

 

Երկարաժամկետ նպատակ Միջանկյալ ուսումնական նպատակ N1
Նպատակային հասկացություն

Տարածություն

 Արդյունքներ՝ բազային աստիճան․  3, 9

 

Ենթահասկացություն․

·         Կայսրություն

·         Հելլենիստական պետություններ

·         Գաղութարարներ

 

 

ՀարցԱլեքսանդր Մակեդոնացի և   հելլենիզմ

 

Ենթահարցեր

·         Ալեքսանդր Մակեդոնացու նվաճողական պատերազմները

·          Մակեդոնացու կայսրության ստեղծումը

·         Դիադոխոսներ, հելլենիստական դարաշրջան

 

 

 

Հանգուցային հարց– Ինչպե՞ս պատմական շարադրության միջոցով ներկայացնենք փոփոխությունները, որոնք Ալեքսանդր Մակեդոնացու նվաճողական պատերազմների արդյունքում հանգեցրեց Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածությանը։

 

Համալիր առաջադրանքի հրահանգ

Պատկերացրեք,որ հին թվարկության 2-րդ դարի պատմաբան եք և գործունեություն եք ծավալում հելլենիստական Եգիպտոսում,Ալեքսանդրիայում։Որոշել եք ,որ գրեք պատմական շարադրություն  Ալեքսանդր Մակեդոնացու և նրա պետության տրոհումից հետո ձևավորված հելլենիստական պետությունների մասին։Ցանկալի է պատմությունը գրված լինի այսպես կոչված պերգամենտի վրա,որի հետ լինեն քարտեզներ,որոնցում արտացոլված է Ալեքսանդրի նվաճումները/հելլենիստական պետությունները։

Նպատակային հասկացության կայուն պատկերացումները․

 

1)Աշխարհագրական միջավայրն ու  աշխարհագրական գիտելիքն ազդեցություն են գործում մարդկային հասարակության զարգացման վրա։

2) Հաղորդակցության  հաճախականությունը հանգեցնում է մեծ/փոքր չափի սոցիալ-մշակութային տարածքների ձևավորմանը։

3) Պատմ-աշխարհագրական կոնկրետ արեալները

(տարածքները) որոշակի տնտեսական ,ռազմավարական և մշակութային նշանակություն ունեն։

Գնահատման չափորոշիչներ(կոնկրետ համալիր առաջադրանքին համապատասխանեցված)

Աշխատանքում ընդգծված ներկայացրեք․

 

·         Ինչպե՞ս աշխարհագրական միջավայրն ու այդ միջավայրում գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը դրդեցին Ալեքսանդր Մակեդոնացուն նվաճողական պատերազմների և ինչպե՞ս փոխվեց մարդկանց կյանքն այդ պատերազմների արդյունքում։ ( Հաս.1.)

·         Ո՞ր աշխարհագրական տարածքն է ընդգրկել հելլենիստական մշակույթը և ի՞նչ տնտեսական,քաղաքական և մշակութային փոփոխություններ են հետևել նրան։( Հաս.2,3)

 

 

 

Համալիր առաջադրանքի իրականացման փուլերը (ակտիվություններ,ռեսուրսներ,հարցեր)

Փուլ I – Համալիր առաջադրանքի պայմանների ծանոթացում

Ռեսուրսներ․

  • Ինչպե՞ս երեխային սովորեցնել շարադրություն գրել,մի քանի կարևոր կանոն (etaloni.ge)
  • Old Paper Tutorial – YouTube

Ակտիվություններ․

  • Աշակերտների համար համալիր առաջադրանքի քարտի տրամադրում
  • Ծանոթություն համալիր առաջադրանքի պայմանին և գնահատման չափորոշիչներին։
  • Ուշադրությունը կենտրոնացնել նպատակային հասկացության՝տարածության վրա,կոնկրետ օրինակներ․ի՞նչ դեր է խաղում տարածությունը աշխարհագրական գործընթացում։
  • Աշակերտներին նյութի( շարադրություն)կառուցվածքի ծանոթացում։Օրինակ նյութի վրա տեխնիկական աշխատանք-վիդեո ռեսուրս։
  • Նախնական գիտելիքների ստուգում հարցերով-Հին Հունաստան (վաղ անտիկ շրջան)։
  • Մուտքի քարտեր-Ալեքսանդր Մակեդոնացի։

Հարցեր

  • Ի՞նչ է շարադրությունը։
  • Ինչպե՞ս գրել շարադրություն։
  • Ունե՞ք ,թե ոչ շարադրության վրա աշխատելու փորձ։
  • Ի՞նչ պետք է հաշվի առնենք շարադրություն գրելու ժամանակ։

 Փուլ II – Համալիր առաջադրանքի վրա աշխատանք

Քայլ 1. Ինչպե՞ս աշխարհագրական միջավայրն ու այդ միջավայրում գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը դրդեցին Ալեքսանդր Մակեդոնացուն նվաճողական պատերազմների և ինչպե՞ս փոխվեց մարդկանց կյանքն այդ պատերազմների արդյունքում։

Ռեսուրսներ

Ակտիվություններ․

  • Հարցեր նախնական գիտելիքի ակտիվացման նպատակով (աշխարհագրական , Աքեմենյանների դինաստիա) ։
  • Ուսուցչի մինի-դասախոսություն՝<<Ինչպե՞ս սկսվեցին նվաճողական պատերազմները>>։
  • Աշակերտները աշխատում են քարտերի վրա ,որը ներկայացնում է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների հիմնական փուլը,արդյունքները կներկայացվեն ժամանակի գծի միջոցով։
  • Աշակերտները կդիտեն Ալեքսանդր Մակեդոնացու մասին ինտերակտիվ տեսանյութ,կնշեն այն տարածքները, որտեղ արշավել է Ալեքսանդրը։
  • Աշակերտները աշխատում են ուրվագծային քարտեզի վրա,նշում Մակեդոնացու արշավանքի ուղղությունները։
  • Աշակերտները կմշակեն աղբյուրներ Պլուտարքոսի <<Զուգահեռ կենսագրություններից>>,կառանձնացնեն Ալեքսանդրի այն հատկանիշները,որոնք օգնեցին նրան հասնել հաջողության։

Հարցեր

  • Ինչպե՞ս հունական պոլիսների ներքին հակասությունները նպաստեցին Բալկանյան թերակղզում Մակեդոնացու գերիշխանությանը։
  • Ի՞նչ մտադրություն ուներ Ֆիլիպ Մակեդոնացին Պարսկաստանի նկատմամբ։Ի՞նչն էր այդ արշավանքի նպաստող և խոչընդոտող գործոնները։Ինչու՞։
  • Անձնական ո՞ր հատկանիշներն են նպաստել Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական հաջողություններին։
  • Ինչպիսի՞ն էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ուղղությունը։Ո՞ր տարածքներն է գրավել նա։
  • Ի՞նչ դժվարությունների ( այդ թվում ֆիզիկա-աշխարհագրական ) հետ էին կապված Պարսկաստանի և Միջին Ասիայի նվաճումը։
  • Ինչու՞ Մակեդոնացին չկարողացավ շարունակել իր արշավանքը դռպի Հնդկաստան։
  • Ինչու՞ Ալեքսանդրը կայսրության մայրաքաղաք ընտրեց Բաբելոնը։Ի՞նչ առավելություններ ուներ այս քաղաքը։
  • Ի՞նչ պատահեց պարսկական կայսրությանը Ալեքսանդրի պատերազմների արդյունքում։

Քայլ2.   Ո՞ր աշխարհագրական տարածքն է ընդգրկել հելլենիստական մշակույթը և ի՞նչ  տնտեսական,քաղաքական և մշակութային փոփոխություններ են հետևել նրան։

Ռեսուրսներ

Ակտիվություններ․Աշխատանք աղբյուրի , պատմողական նյութի , տեսանյութի , աղյուսակների վրա, Վեննի դիագրամ

  • Նախնական գիտելիքի ակտիվացում․հարցեր հունական արևելյան մշակույթի մասին (մտագրոհ )
  • Այլընտրանք․սլայդներ արևելահունական արվեստի նմուշների մասին,միմյանց հետ համեմատել։
  • Ալեքսանդր Մակեդոնացու մահից տեղի ունեցած տնտեսական,քաղաքական և մշակութային փոփոխություններ ( դասագրքի տեքստի համաձայն ) ։
Քաղաքական Տնտեսական Մշակութային
     

 

  • Աղբյուրների ( հելլենիստական քանդակներ  ) , վիդեո ( հելլենիստական մշակույթի նմուշներ )  մշակում։

Կազմել Վեննի դիագրամ ․աշակերտները համեմատում են ՝ ի՞նչ է հունական տարրը ,պարսկականը ,և ի՞նչն է ընդհանուր այս մշակութային նմուշներում։

  • <<Ալեքսանդրիայի գրադարանը>> տեքստի և <<Ալեքսանդրիա>> վիդեո ռեսուրսի վրա աշխատանք։Պատրաստել շնորհանդես ՝ <<Ալեքսանդրիան որպես հելլենիստական աշխարհի մշակութային կենտրոն>> և քննարկել այս հարցը։

Հարցեր

  • Ի՞նչ եղավ Ալեքսանդրի կայսրության հետ նրա մահից հետո։
  • Ի՞նչ միջոցներով են մակեդոնացիները նպաստել հունամակեդոնացիների և Պարսկական կայսրության բնակչության մերձեցմանը։
  • Քարտեզի համաձայն ՝ո՞ր անկախ քաղաքական տարածքներն են առաջացել մակեդոնական կայսրության տեղում։
  • Ի՞նչն էր միավորում դիադոխոսների տիրակալություններին։
  • Ի՞նչ վերաբերմունք ունեին հելլենիստ կառավարիչները մշակույթի նկատմամբ։Ինչու՞մ էր դրսևորվում նրանց վերաբերմունքը։
  • Ի՞նչ առանձնահատկություններով է բնութագրվում հելլենիստական դարաշրջանի արվեստը։
  • Ինչու՞ Ալեքսանդր Մակեդոնացին նպաստեց հունական և արևելյան մշակույթների միաձուլմանը։

Ինչպե՞ս համեմատել հելլենիզմն ու ժամանակակից գլոբալիզացիան։                                                                      

Ռեֆլեքսիա

  • Նկարագրիր`ինչպե՞ս է ընթացել առաջադրանքի վրա աշխատելու գործընթացը։
  • Նկարագրիր` ի՞նչ նյութ ես ստեղծել։
  • Ի՞նչ հարց է պարունակում ձեր կողմից կատարած առաջադրանքը։
  • Բացատրիր`ինչու՞ես ստեղծել շարադրություն,ի՞նչ էիր ուզում ասել դրա միջոցով։
  • Ինչու՞ ես մտածում,որ քո կոցմից ստեղծած նյութը իսկապես շարադրություն է։
  • Քո կարծիքով ու՞մ պետք է հետաքրքրեր քո կողմից ստեղծած համալիր առաջադրանքով և ինչու՞։
  • Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել առաջադրանքի վրա աշխատելու ընթացքում։
  • Ի՞նչ այլ կերպ կանեիր ,եթե հիմա սկսեիր աշխատել առաջադրանքի վրա։
  • Երբևէ նման ձև կամ բովանդակություն ունեցող առաջադրանք արե՞լ եք։
  • Քո կարծիքով ,ինչո՞վ է նման և ինչո՞վ՝ տարբեր քո առաջադրանքը դասընկերներիդ գրածից։

Հավելված 1. Ալեքսանդր Մակեդոնացու նվաճողական պատերազմների մասին քարտեր

Քարտ 1․

Ալեքսանդրը հսկայածավալ կայսրության մայրաքաղաք հայտարարեց Բաբելոնը։Արշավանքից հետո Բաբելոն վերադարձավ ,որտեղ էլ մ․թ․ա․ 323 թվականին մահացավ։

Քարտ 2․

Եգիպտացիները Ալեքսանդրին ուրախությամբ ընդունեցին ։ Ալեքսանդրը մտավ Ամոն –Ռայի տաճար,որտեղ էլ եգիպտացի քրմերին պարգևատրեց։Քրմերը նրան ճանաչեցին Ամոն –Ռայի որդի,ինչը նշանակում է փարավոնի օծում։

Քարտ 3․

 Հնդկաստանում Մակեդոնացին մի քանի հաղթանակներ ունեցավ։Վերջին ճակատամարտի ժամանակ նրանք կռվեցին մարտական փղերի դեմ։Այս ճակատամարտը մակեդոնացիների համար ամենածանրն էր․փղերը տրորեցին բազմաթիվ հետևակայինների,բայց,ի վերջո ռազմիկները կարողացան նետահարել փղերին և մի քանի փիղ սպանել։Ճակատամարտից հետո հոգնած զինվորները հրաժարվեցին շարունակել ճանապարհը։։Մակեդոնացին  սկսեց հետ վերադառնալ։

Քարտ  4

Մ․թ․ա․ 331 թ․ Եփրատն ու Տիգրիսը անցնելուց հետո Ալեքսանդրը եկավ Գավգամելայի հարթավայր։ Գավգամելայի հարթավայրը վճռական ճակատամարտի համար Դարեհն էր ընտրել մարտական կառքերի հարձակումը հարմարավետ դարձնելու համար։Պարսիկները Գավգամելայի ճակատամարտում պարտվեցին։Դարեհը ճակատամարտի վայրից փախավ։ Ալեքսանդրը ցանկանում էր Դարեհին  ողջ բռնել ,այդ պատճառով էլ հետ քաշվեց։Սակայն <<Երկրների արքայից արքան>> սպանվեց Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով։ Ալեքսանդրը որոշում է հետապնդել Դարեհի մարդասպանին ՝ Բեսոսին,ով արժանի է ամենախիստ  պատժին սեփական թագավորին դավաճանելու համար։Ի վերջո , Ալեքսանդր Մակեդոնացին ձերբակալեց Բեսոսին և մահապատժի ենթարկեց։

Քարտ 5․

Պարսկաստանի շատ կարևորագույն քաղաքներ և պրովինցիաներ առանց կռվելու անցան Ալեքսանդրի ձեռքը։Մակեդոնացին սրտացավ էր այն երկրների նկատմամբ,ովքեր ճանաչեցին և ենթարկվեցին նրա գերազանցությանը կամ այն երկրների նկատմամբ ,ովքեր նախկինում ենթարկվել են մեկ այլ երկրի։Այսպիսի երկրներում Ալեքսանդրը ազատարար դարձավ,վերականգնեց տեղական կրոնական պաշտամունքը ,սակայն  դաժան  ու անհանդուրժող էր այն երկրների նկատմամբ,որոնք  կհակառակվեին և կապստամբեին իր դեմ։ Այդ դեպքում մակեդոնացիները ավերում էին քաղաքները ,սպանում բնակիչներին կամ որպես գերիներ վաճառում։

Քարտ 6․

Ալեքսանդրը Մեմֆիսից Միջագետք շարժվեց, Դարեհը նրա հետ  փորձում է բանակցել ,բայց Ալեքսանդրը հաշվարկեց ,որ երկնքում երկու արև չի կարող լինել։

 

ბლოგი

მოსაზადებელი კურსი მოსწავლეებისთვის

პროფესიული

მსგავსი სიახლეები