Անցումային փաստաթուղթն ուժ մեջ է. Ինչ փոփոխություններ են իրականացվել Սխեմայի մեջ:

1338

Մեր թերթում տպագրվել է հարցազրույց Մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Մանանա Ռատիանիի հետ. «Անցումային փաստաթուղթն ուժի մեջ է. Ինչ փոփոխություններ են իրականացվել Սխեմայի մեջ», որում քննարկվել են Մասնագիտական զարգացման և կարիերային առաջընթացի սխեմայի մեջ կատարված և վերջերս հաստատված փոփոխությունները:

 

Ըստ անցումային փաստաթղթի` ոչ վրացալեզու դպրոցների համար առարկայական իրավասությունների հավաստումը տեղի է ունենալու 2021 թվականից: Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ մինչ այդ նրանք չեն կարողանա մասնագիտական առումով զարգանալ   և փոխել իրենց կարգավիճակը:

– Պետք է խոստովանենք, որ այն ուսուցիչները, ովքեր աշխատում են ոչ վրացալեզու դպրոցներում և բաժիններում, հավասար պայմաններում չեն մյուս ուսուցիչների հետ: Ճիշտ այդ պատճառով այժմ մենք աշխատում ենք փաստաթղթի վրա, որը ոչ վրացալեզու ուսուցիչներին մինչև 2021 թվականը հնարավորություն կտա այլ միջոցներով բարելավել իրենց կարգավիճակը: Մեր ցանկությունն է սեպտեմբերից նրանց այլընտրանքային ուղիներ առաջարկելը: Ինտենսիվ կերպով աշխատանք է ընթանում, գործընթացի մեջ ներգրավված է Նախարարությունը, և այդ ուսուցիչների համար կստեղծվեն քննություններին հավասարակշիռ այլ բնույթի մասնագիտական զարգացման հնարավորություններ: Կարծում եմ, դա անչափ կարևոր է, որպեսզի նրանք անարդար, անհավասար պայմաններում չլինեն:

2010 թվականից ի վեր, պետությունը ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներին քննություն հանձնելու հնարավորություն է տալիս ինչպես մասնագիտական ունակություններից, այնպես էլ առարկայի քննությունից: Նրանց համար թարգմանված են առարկայի քննության թեստերը, իսկ մասնագիտական ունակությունների թեստը նրանք պետք է հասկանան վրաց լեզվով և այնուհետև պատասխանը գրեն մայրենի լեզվով: Սա որոշակի դժվարություն է հանդիսանում, քանի որ այդ հրահանգը հասկանալը բոլորի համար չէ, որ հեշտ է: Ուստի, նրանց արվող առաջարկությունները պետք է իրավիճակին համարժեք լինեն: Ճիշտ այդ է ենթադրում մեր այլընտրանքային առաջարկը: Սակայն, ոչ մի դեպքում չենք հրաժարվի որակավորումից և պահանջվող հաղթահարվելիք շեմը չենք իջեցնի, սակայն, բազմակողմանիորեն կնպաստենք, որ մասնագիտական առումով զարգանան և նաև` բարձրացնեն իրենց կարգավիճակը: Բայց դա չի լինի քննություն, այլ կլինի քննությանը այլընտրանք, սակայն, քննությունը ևս կմնա կարգավիճակի բարելավման սովորական ուղիներից մեկը:

– Նրանց մասնագիտական զարգացումը տեղերո՞ւմ կիրականացվի:

– Այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բավականին հետաքրքիր առաջարկություններ կներկայացնենք նրանց: Հենց որ աշխատանքային փաստաթուղթը կստեղծենք, կգնանք տարածաշրջաններ, կկազմակերպենք քննարկումներ ուսուցիչների և դպրոցների վարչակազմերի հետ: Փաստաթղթի վրա արդեն աշխատում ենք և, քանի որ հարցն անհապաղ որոշում է պահանջում, մեծ է նաև Նախարարության հետաքրքրությունը, այս առաջարկը մոտ ապագայում պատրաստ կունենանք:

Առաջարկում ենք Սխեմայում կատարված հիմնական փոփոխությունները, որոնց մասին խոսեց Մանանա Ռատիանին.

Առաջին փոփոխությունը վերաբերեց կարգավիճակի պահպանմանը: Այն փոփոխությամբ, որն արտացոլվեց անցումային փաստաթղթում, ուսուցիչների կարգավիճակը կհամարվի պահպանված, մինչև 2020 թվականին ուժի մեջ չմտնի Ուսուցիչների կանոնակարգման կարգը:

Երկրորդ փոփոխությամբ ինքնագնահատման հարցաշարը դարձել է երաշխավորական բնույթի: Այն դպրոցները, որոնք կորոշեն այս գործիքը կիրառել ուսուցիչների կարիքները սահմանելու համար, այն կկիրառեն, սակայն, դրա պարտավորություն չեն ունենա:

Չեղարկվել են գործող ուսուցիչների համար սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերում էին լրացուցիչ ակտիվությունների համար 5 կրեդիտ-միավորից ավելին հավաքելուն: Փոփոխության համաձայն, եթե ուսուցիչը ստեղծել է տարբեր ռեսուրսներ, իրականացրել բազմաթիվ ակտիվություններ, մասնակցել է թրեյնինգների և այլն, դա կճանաչվի որպես կրեդիտ -միավոր, և նա կկարողանա հավաքել 5-ից ավելի կրեդիտ-միավոր: Սահմանափակումը տարածվում էր նաև տարվա ընթացքում աշխատանքային հանդիպումների քանակի վրա, չէր կարելի մասնակցել 3-ից ավելի աշխատանքային հանդիպման: Այժմ այս ամենը ճանաչվում է, և քանակային սահմանափակումն էլ հանվել է:

Նշանակալի փոփոխություն կա հատուկ դպրոցների առումով: Կենտրոնի անհատական իրավական ակտով հատուկ դպրոցներին հնարավորություն է տրվել փոփոխություններ իրականացնել ըստ իրենց հայեցողության (ուղղակի, Կենտրոնի հետ պետք է համաձայնեցնեն): Այժմ նրանք կկարողանան ձևափոխված գործիքներ կիրառել, որոնք հենց իրենք կձևափոխեն, և դա ոչ թե կենտրոնացված կկատարվի, այլ` դպրոցների մակարդակով: Գոյություն ունեցած չափանիշները կձևափոխեն ըստ այն կարիքների և առկա իրավիճակի, որը կլինի կոնկրետ դասասենյակում: Համապատասխանաբար, գործիքները կհաստատի ինքը դպրոցը և այնուհետև դրա միջոցով կգնահատի աշակերտներին:

Փաստաթղթում նշանակալի փոփոխություններ են ընդգրկվել` կապված կարիերային առաջընթացի հետ: Ինչպես հայտնի է, բարեփոխման շրջանակներում, կենսաթոշակային տարիքի ուսուցիչներին պետությունը կենսաթոշակի անցնելու դիմաց առաջարկել է դրամական պարգև: Նրանք այս առաջարկն ընտրելու դեպքում մասնագիտությունից դուրս են գալիս կամ հրաժարվում են պարգևից, մնում են մասնագիտության մեջ և քննություն են հանձնում: Եթե ուսուցիչն այս տարի առաջին անգամ է հանձնելու քննությունը, հնարավոր է, որ չկարողանա լրիվ հավաքել բավական կրեդիտ-միավորներ` հաջորդ աստիճան անցնելու համար: Ուստի, համաձայն փոփոխության, գործող ուսուցիչների համար կրեդիտ-միավորներ հավաքելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հունվար: Համապատասխանաբար, աշնանային կիսամյակում նրանք կկարողանան կրեդիտ-միավորներ հավաքել և լրացնել կարգավիճակի փոփոխման համար անհրաժեշտ քանակը: Բացի այդ, նրանց հնարավորություն է տրվում աշնանը հայտարարված քննությանը կրկին փորձել իրենց բախտը` բարելավելու կամ կրկին հանձնելու համար, եթե այդ ժամանակ ևս չկարողանան հավաքել կարգավիճակը փոխելու համար անհրաժեշտ կրեդիտ-միավորների քանակը, կրկին կշարունակեն այն լրացնել ակտիվություններով:

Գործող ուսուցիչների համար կրեդիտմիավորներ հավաքելը և կարգավիճակը բարձրացնելը կշարունակվի մինչև 2020 թվականի հունվար, և կրեդիտմիավորներն էլ այլևս չեն սահմանափակվի:

Որոշակի փոփոխություն կա նաև ավագ ուսուցչի կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար: Այն ուսուցիչների համար, ովքեր մտադիր են ստանալ առաջատար ուսուցչի կարգավիճակ և հավաքած կունենան 15 կրեդիտ-միավոր ինչպես պարտադիր, այնպես էլ լրացուցիչ ակտիվություններով, սեպտեմբերին կրկին կհայտարարվի արտաքին դիտարկում, ինչով նրանց հնարավորություն կտրվի 2020 թվականի համար փոխել իրենց կարգավիճակը:

Նորություն կա «Նոր դպրոցի մոդելի մեջ» ներգրավված տարրական աստիճանի ուսուցիչների համար: Քանի որ նրանք ինտենսիվ կերպով աշխատել են, ճանաչվում են նրանց դասերի դիտարկումները և աշխատանքային հանդիպումները: «Նոր դպրոցի մոդելի մեջ» ներգրավված ուսուցիչները իրականացված գործունեության համար կստանան լրացուցիչ 6 կրեդիտ-միավոր:

 

დატოვეთ კომენტარი