1 დეკემბერი, პარასკევი, 2023

Արգոնավորդների  առասպելը

spot_img

აზნივ ვირაბიანი

სსიპ ქალაქ ახალციხის 3 საჯარო სკოლის ჩვენი საქართველოს, ისტორიის და სამოქალაქო განათლების უფროსი მასწავლებელი 
ԹեմաՍամեգրելո
Երկարաժամկետ 

նպատակ

                      Միջանկյալ ուսումնական նպատակ N1
Նպատակային հասկացություն

Տարածություն (Արդյունք 1)

ժամանակ (փոփոխություն) (Արդյունք  3, 5);

 

Ենթահակացություններ

Աշխարհագրական օբյեկտ, Միջերկրական ծով, Մարմարի ծով, Սև ծով, Հունաստան, Կոլխեթիի թագավորություն

(Առասպել, լեգենդ, պատմվածք)

 

Հարց  Արգոնավորդների  առասպելը

 Ենթահարցեր

Սամեգրելոյի աշխարհագրական դիրքը և բնությունը։

Սամեգրելոն անցյալում և ներկայում։

 Հանգուցային  հարց

Օրագրում ինչպե՞ս ներկայացնենք, թե ինչ դժվարությունների ու

խոչընդոտների  են հանդիպել արգոնավորդները ոսկե գեղմը փնտրելու ճանապարհին,

և ինչու՞  է Արգոնավորդների առասպելը  համարվում կարևոր պատմական աղբյուր՝

Կոլխեթիի թագավորության  պատմությունը  ուսումնասիրելիս։

 Համալիր առաջադրանքի պայմանը

Կոլխեթիի թագավորության ուժն ու հզորությունը այնքան  մեծ տպավորություն էր

թողել հին հույների վրա, որ նրանք իրենց լեգենդներում և առասպելներում բազմիցս

հիշատակում են Կոլխեթին։

Հատկանշական է Արգոնավորդների մասին առասպելը։

Պատկերացրե՛ք, որ դուք հունական Արգո նավի արշավախմբի անդամ եք և Յասոնի

հետ միասին մեկնել եք Կոլխեթիի թագավորություն՝  Ոսկե գեղմը գողանալու։

Նկարագրե՛ք ձեր ճանապարհորդությունը օրագրում և նշե՛ք այն դժվարությունները

և խոչընդոտները, որոնց հանդիպեցիք ոսկե գեղմը փնտրելու ճանապարհին։

Նպատակային հասկացության կայուն պատկերացումներ

Տարածություն (Արդյունք 1)

1. Վրաստանի  տարածքը հիմնականում լեռնային է,նրան բնորոշ  են  եղանակային և կլիմայական բազմազանությունները։

2. Ռելիեֆի, կլիմայի և կլիմայական պայմանների բազմազանությունը Վրաստանի բնակչության ապրելակերպի նախապայմանն է։

3.Վրաստանի բազմազանության մասին տեղեկություն կարելի է ստանալ  աշխարհագրական քարտեզի միջոցով։

 Ժամանակ (փոփոխություն

(Արդյունք  3, 5)

1. Փոփոխությունը առօրյա կյանքի մի մասն է։ Ամեն ինչ փոխվում է․ անցյալը, ներկան և ապագան փոխկապակցված են։

2. Իրադարձությունները տեղի են ունենում որոշակի հաջորդականությամբ։Դրանում մեզ օգնում են թվագրությունը և օրացույցը։

3. Անցյալի մասին մենք տեղեկանում ենք  պատմական աղբյուրներից(լեգենդ, առասպել,պատմական հուշարձան և այլն):

Օրագրի շնորհանդեսի ժամանակ նշե՛ք

·         Ինչ տեղեկություն ունեք Կոլխեթիի թագավորության մասին։ Առանձնանում է,

թե ոչ  կլիմայի և կլիմայական պայմանների բազմազանությամբ։ Ինչով էր

հարուստ Կոլխեթին և  ինչով գրավեց ձեր ուշադրությունը

(Կ.պ. 1, 2 Տարածություն)։

·         Ինչ ճանապարհ անցաք  մինչև   Ոսկե գեղմի հայրենիք հասնելը, ինչն էր հեշտ

և ինչը՝ դժվար (Կ.Պ. 3 Տարածություն)։

·         Ինչպես ավարտվեց ձեր ճանապարհորդությունը դեպի Կոլխեթի, հասաք

արդյոք վերջնակետին, թե՝ ոչ (Կ.Պ. 3 Ժամանակ)։

·           Որքան կարևոր պատմական աղբյուր կարող է հանդիսանալ ձեր

ճանապարհորդության ժամանակ կազմած օրագիրը դարեր անց՝

Արգոնավորդների առասպելը  ուսումնասիրելիս

(Կ.Պ. 1, 2, 3 Ժամանակ)։

Համալիր առաջադրանքի իրականացման փուլերը (Ակտիվություններ, ռեսուրսներ, հարցեր):

Փուլ1 Համալիր առաջադրանքի պայմանի ծանոթացում։

Ռեսուրս 1. Ինչպե՞ս կազմել օրագիր։

Օրագիր

Օրագիրը հեղինակի ամենօրյա կամ պարբերական գրառումներն են, որոնք նկարագրում և վերհիշեցնում են անցյալի իրադարձությունները։ Օրագրին բնորոշ է, գրառում կատարելիս, պարտադիր է նշել ամսաթիվը և վայրը, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները։

Օրագիր գրելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հրահանգները

1․Դուք իրադարձությունների անմիջական ականատեսն եք և ձեր մտքերն ու տպավորություններն արտացոլում եք օրագրում։

  1. Գրառումների ամսաթիվը։
  2. Պատմել առաջին դեմքով։

4.Գրառումներին կարող եք կցել նկարազարդումներ:

Ռեսուրս 2. Օրագրի նմուշ։

Նկ. 1․ Մարո Մաղաշվիլիի օրագիրը։

 

Նկ. 2․ Աննա Ֆրանկի օրագիրը։

Ռեսուրս 3. Աշակերտի աշխատանք՝ հույն գաղութատիրոջ օրագրի նշումներից։

Օր 1.

Եկանք ֆազիս, ամեն ինչ լավ է։ Կոլխեթին ավելի հարուստ է, քան կարծում էինք։ Այստեղ բազմատեսակ մրգեր կան, զարգացած է առք ու վաճառքը։ Կոլխերը առևտրի համար օգտագործում են իրենց մետաղադրամը՝ կոլխական թեթրին։

Օր 5.

Ամեն ինչ պատրաստ է, արդեն սկսել ենք ռեսուրսներ փնտրել։ Կոլխեթիի հետ առևտուրը դրական ազդեցություն ունեցավ Հունաստանի տնտեսության վրա։

Օր 14.

Կոլխեթին հարուստ է ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես։ Փորձում ենք  ընդօրինակել, սակայն ոչինչ չի ստացվում։

Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի ոչ թե ընդօրինակելը, այլ բարեկամանալը ու աստիճանաբար սովորելը։

♦ Ի՞նչ է օրագիրը, և ի՞նչ նպատակով է այն կազմվում։

♦ Ի՞նչ է պետք հաշվի առնել՝ օրագիր գրելիս։

♦ Քննարկե՛ք դասարանում՝ կարո՞ղ է արդյոք օրագիրը պատմական կարևոր աղբյուր հանդիսանալ։

♦ Ի՞նչ կարևոր պատմական տեղեկություն կարող է հանդիսանալ հույն գաղութատիրոջ կողմից գրված օրագիրը Կոլխեթիի թագավորության մասին։

♦ Ի՞նչպես պատրաստել օրագիր, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։

♦ Նմանատիպ աշխատանք կատարե՞լ էիք, թե՝ ոչ։

Փուլ II Աշխատանք համալիր առաջադրանքի վրա։

♦ այլ 1. Ի՞նչ տեղեկություն ունեք Կոլխեթիի թագավորության մասին։ Առանձնանում է, թե ոչ կլիմայի և կլիմայական պայմանների մազմազանությամբ։ Ինչո՞վ էր հարուստ Կոլխեթին և ինչո՞վ գրավեց ձեր ուշադրությունը

(Կ.պ. 1, 2 Տարածություն)։

Ռեսուրս 1. Դասագրքից բաժին  3.1. Սամեգրելոյի աշխարհագրական դիրքը և բնությունը։ 3.2. Սամեգրելոն անցյալում և ներկայում։

Ռեսուրս  2. Քարտեզ Կոլխեթիի (Էգրիսիի) թագավորությունը մթա VI-IV դարերում:

რუკაკოლხეთის (ეგრისის) სამეფო ძვ.წ. VI-IV სს (1).pdf

Նախագիծ  ,,Իմացի’ր քո երկրի պատմությունը,, առասպել Արգոնավորդների մասին  ( სუბტიტრი სომხურ ენაზე)

Վրաստանի ո՞ր մասում է գտնվում Սամեգրելոն, և ո՞ր երկրամասերն են սահմանակցում նրան։

Ինչպիսի՞ կլիմայական  պայմաններ են բնորոշ Սամեգրելոյին։

Ի՞նչ ազդեցություն ունի Սամեգրելոյի աշխարհագրական դիրքը նրա բնության և տնտեսության զարգացման վրա։

Ի՞նչ տեղեկություն է մեզ տալիս Արքանջելո Լամբերտին Սամեգրելոյի մասին։

Ինչպե՞ս էին անվանում հին հույները և տեղի բնակիչները Սամեգրելոյի տարածքում գոյություն ունեցող հնագույն  թագավորությունը։

Քարեզի համաձայն (Ռեսուրս 2) որոշե՛ք, թե Սամեգրելոյից բացի էլ որ պատմա-ազգագրական շրջաններն էին մտնում Կոլխեթիի թագավորության կազմի մեջ։

Ինչու՞ էին հին հույները հետաքրքրվում Կոլխեթիի թագավորությունով։

Ինչու՞ կոչեցին հունական արշավախմբին արգոնավորդներ։

Ո՞րն էր արգոնավորդների արշավի նպատակը՝ դեպիԿոլխեթի։

Ինչպե՞ս էին հայտնաբերում ոսկին Կոլխեթիում(Բաժին. 3.2, աղբյուր 3)։

Օրագրում ինչպե՞ս ներկայացնենք, թե ինչ տեղեկություն ունեին հին հույները Կոլխեթիի թագավորության մասին և ինչու՞ էին  հետաքրքրված դրանով։

 

այլ 2. Ինչ ճանապարհ անցաք մինչև Ոսկե գեղմի հայրենիք հասնելը, ինչն էր հեշտ և ինչը՝ դժվար (Կ.Պ. 3 Տարածություն)։

Ռեսուրս 1.Քարտեզ Արգոնավորդների արշավը դեպի Կոլխեթի։ – არგონავტების ლაშქრობა კოლხეთში.pdf

Ռեսուրս 2. Դասագրքից բաժին 3.2 Սամեգրելոն անցյալում և ներկայում։

Ռեսուրս 3. Տիմ Սևերինը իր ,,Յասոնի ճանապարհորդությունը,, (1985 թ.) գրքում գրում է

,,…Վերջապես ամեն ինչ իր տեղն ընկավ. Ես հավատում եմ, որ Յասոնի պատմությունն  իսկապես եղել է Վրաստանում։

…Ոսկե գեղմը իսկապես եղել է… լեգենդի յուրաքանչյուր տարր համապատասխանում է  հնագիտական բացահայտումներին։ Այն, ինչը անհավատալի էր թվում ճամփորդության սկզբում, բացահայտվեց Վրաստանում…,,:

♦ Քարտեզի համաձայն (Ռեսուրս 1) որոշե՛ք, թե որ քաղաքից են սկսել հին հույները  ճանապարհորդությունը և Կոլխեթիի որ քաղաքն են հասել։

♦ Նկարագրե՛ք արգոնավորդների ճանապարհորդության երթուղին դեպի Կոլխեթի։ Անվանե՛ք աշխարհա-գրական այն օբյեկտները, որոնցով անցան արգոնավորդներն իրենց ճանապարհորդության ընթացքում:

♦ Ճամփորդելիս՝ ի՞նչ խոչընդոտների և դժվարությունների կարող էին հանդիպել Արգո նավը և նրա անդամները։

♦ Դասարանում քննարկե՛ք, թե ինչու են պատմաբանները կարծում, որ արգոնավորդների պատմությունը հորինված է։ Միթե՞ այդ ժամանակաշրջանում հույները չէին կարող գալ Կոլխեթիի թագավորություն։

♦ Տիմ Սևերինը ինչպե՞ս ապացուցեց, որ Արգոնավորդների առասպելը հիմնված է իրական փաստերի վրա:

♦ Օրագրի գրառումներում ինչպե՞ս ներկայացնել Արգոնավորդների ճանապարհորդության երթուղին՝ դեպի ոսկու երկիր և այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնց նրանք համդիպեցին։

 

♦ Քայլ 3. Ի՞նչ ճանապարհ անցաք մինչև Ոսկե գեղմի հայրենիք հասնելը, ի՞նչն էր հեշտ և ի՞նչը՝ դժվար (Կ.Պ. 3 Տարածություն)։

Ինչպե՞ս ավարտվեց ձեր ճանապարհորդությունը դեպի Կոլխեթի, հասաք արդյո՞ք վերջնակետին, թե՝ ոչ (Կ.Պ. 3 Ժամանակ)։

Ռեսուրս 1. Արգոնավորդների առասպելը։

Ըստ ավանդույթի՝ Կոլխեթին ամենաուժեղ թագավորությունն էր՝ Աիետ թագավորի գլխավորությամբ։ Նա ուներ մի շքեղ պալատ, որը զարդարված էր բարձր քարե սյուներով։ Եվ հենց Աիետ թագավորի մոտ էր գտնվում  մոգական ոսկե գեղմը՝ ոսկե բրդով խոյի կաշին։ Արգոնավորդները՝ Յասոնի գլխավորությամբ, Հունաստանից  եկան դեպի Կոլխեթի՝ ոսկե գեղմը գողանալու համար։ Արգո նավի անունից էլ  արշավախումբը կոչվեց արգոնավորդներ։ Դժվարին ճանապարհորդությունից հետո արգոնաավորդները հասան Ռիոնի գետաբերան։

Գետի ուղղությամբ նրանք հասան Աիետի քաղաքը: Կոլխեթիի թագավոր Աիետը  ընդունեց արգոնավորդներին իր հոյակապ պալատում։ Յասոնը թագավորին հայտնեց իր գալստյան նպատակը։ Դրա դիմաց նա առաջարկեց իր օգնությունը հարևանների հետ պատերազմում։ Աիետը պատասխանեց Յասոնին. «Ես քեզ կտամ ոսկե գեղմը, բայց մինչ այդ  դուք պետք է կատարեք իմ պահանջը․ պետք է սպանեք պղնձե սմբակներով և կրակ շնչող ցլերին։

Սակայն, Յասոնը այս ամենը չէր կարողանա անել առանց Աիետի աղջկա՝ Մեդեայի օգնության, ում սիրահարվել էր:

Թեև Յասոնը կատարեց Աիետի բոլոր առաջադրանքները, վերջինս չէր պատրաստվում  նրան տալ նրան ոսկե գեղմը։

Այդ իսկ պատճառով, Յասոնը և իր ընկերները Մեդեայի օգնությամբ գողացան այն։ Մեդեան կախարդեց և քնեցրեց գեղմը պահպանող հրեշին։ Արգոնավորդները աղջկան  իրենց հետ տարան Հունաստան։

Ռեսուրս 2. Նախագիծ ,,Իմացի՛ր քո երկրի պատմությունը,, առասպել Արգոնավորդների մասին։

პროექტი ,,იცოდე შენი ქვეყნის ისტორიამითი არგონავტების შესახებ (სუბტიტრი სომხურ ენაზე)

Ակտիվություն 1. Ծանոթացե՛ք արգոնավորդների առասպելին՝ ուշադիր դիտելով տվյալ նկարները։ Դասավորե՛ք դրանք իրադարձությունների զարգացման հերթականությամբ։ Նկարագրե՛ք, թե ի՞նչ բովանդակություն ունի յուրաքանչյուր նկարը։

♦ Ի՞նչ եք կարծում, առասպելը, որպես պատմական աղբյուր, որքանո՞վ է վստահելի, և ի՞նչ  կարևորություն ունի դրա ուսումնասիրությունը։

♦ Դասարանում քննարկե՛ք , թե որքանով է Արգոնավորդների առասպելը արտացոլում Կոլխեթիի մշակութային և տնտեսական իրավիճակը։

♦ Ձեր կարծիքով, ի՞նչ էր իրենից ներկայացնում Ոսկե գեղմը, և ինչու՞ էին հույներ ուզում այն գողանալ։

♦ Արգոնավորդները հասա՞ն Կոլխեթի, թե՝ ոչ։

♦ Օրագրում ինչպե՞ս ներկայացնել, թե ինչ արդյունք ունեցավ Արգոնավորդների ճանապարհորդությունը դեպի Կոլխեթի, և որքա՞ն կարևոր պատմական աղբյուր կարող է այն հանդիսանալ՝ Կոլխեթիի թագավորության պատմությունը ուսումնասիրելիս։

Ակտիվություն 2. Լրացրե՛ք ստորև տրված աղյուսակը։

Մտածե՛ք, թե ինչպես կպատմեին առասպելի կերպարները այս պատմությունը։

 Արգոնավորդների առասպելի կերպարները    Առասպելը՝  Արգոնավորդների կերպարների կողմից։
 

Յասոն

 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
Մեդեա

 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
Աիետ

 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
Ոսկե Գեղմ

 

 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
 

Կրակ շնչող ցուլ

 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
Ոսկե գեղմը հսկող վիշապ

 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–

Համալիր առաջադրանքի շնորհանդեսի շամանակ  ուսուցչի կողմից տրված հարցերը աշակերտին։

Բնութագրի՛ր, թե ինչպես է ընթացել առաջդրանքի պրոցեսը։

Ո՞ր հարցին է վերաբերվում քո կողմից  պատրաստած օրագիրը։

Բացատրի՛ր, թե ինչու ես պատրաստել օրագիր, ի՞նչ էիր ուզում ասել օրագրի միջոցով։

Ինչ՞ու ես մտածում, որ քո պատրաստածը իրականում օրագիր է։

Քո կարծիքով ո՞վ պետք է հետաքրքրվի քո կողմից կատարած համալիր առաջադրանքով և ինչու՞։

Ի՞նչ խոչընդոտների ես հանդիպել առաջադրանքը կատարելու ընթացքում։

Ի՞նչ փոփոխություն կանեիր, եթե հիմա սկսեիր աշխատել առաջադրանքի վրա։

Նմանատիպ աշխատանք կատարե՞լ էիր ,թե ոչ։

ბლოგი

პროფესიული

მოსაზადებელი კურსი მოსწავლეებისთვის

მსგავსი სიახლეები